«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Առաջարկվող «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածում, ի թիվս այլ մարմինների ղեկավարների, ովքեր իրենց կողմից ղեկավարվող մարմնում ունեն խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի պաշտոններ, կներառվեն նաև Քննչական մարմինների ղեկավարների պաշտոնները, քանի որ ՀՀ կառավարության 04.09.2014թ.-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա և ՀՀ վարչապետի 11.06.2018թ.-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշումների համաձայն, ներկայումս նշված պաշտոններն առկա են Քննչական Կոմիտեում և փաստացի համալրված են:
Հիշյալ լրացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.12.2020թ.-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-494-Ն օրենքի և ՀՀ Վարչապետի կողմից 15.02.2021թ.-ին ընդունված թիվ 128-Ա որոշման պահանջներից, որով կապահովվի իրավական որոշակիություն:
-
project.old_project_time.text
04.03.2021 - 19.03.2021
-
project.type.title
Law
-
project.area.title
Justice
-
project.ministry.title
RA Investigative Committee
project.views.title 4118
project.print.title