base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի № 135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2021 թ. № ---------  -Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի № 135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար  Լյովա Հովհաննեսի Գևորգյանին  (ծնվ՝ 07.2002 թ., ք. Գյումրի, Հանեսօղլյան փ., շ.22,  բն. 11, Շիրակի մարզի ԶԿ), Մենուա Արտյոմի Յարիբեկյանին  (ծնվ՝ 09. 08.2002 թ.  ք. Վանաձոր, Ավետիսյան  փ., շ.61, բն.49, Լոռու մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացիները ընդգրկված չլինելու  հիմքով.
  2. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Հայկ  Արիստակեսի Բաբայանին (ծնվ՝ 19.11.2002 թ..  ք. Երևան,  Գալշոյան  8/1շ., բն. 48,  Երևանի թիվ 3 ԶԿ) տրված տարկետումը՝ Հայաստանի հրաձգության  հավաքական թիմի կազմում այդ քաղաքացուն ընդգրկված չլինելու  հիմքով.
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի  «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող  մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» 135-Ա որոշման 1-ին կետով  սահմանված  № 1 հավելվածի  5-րդ, 6-րդ և 9-րդ  կետերը։
  • project.old_project_time.text

    15.03.2021 - 02.04.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Sport and youth

  • project.ministry.title

    Ministry of Education, Science, Culture and Sport

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3883

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text