base.notification_banner.text
project.favorite.title

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն կարգով  կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

  • project.old_project_time.text

    25.03.2021 - 09.04.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Education and science

  • project.ministry.title

    Ministry of Education, Science, Culture and Sport

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6490

project.print.title

project.sentences.title

06.04.2021

Բարև Ձեզ, ի պատասխան իմ առաջարկի գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամ, նշել եք, որ նախատեսված է խաղալիքների, ուսումնաօժանդակ նյութերի և այլնի համար, սակայն 9-րդ կետի, 9-րդ ենթակետն է ենթադրում ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսեր։ Նախատեսված 27,9 հազար դրամը յուրաքանչյուր ամիս կազմում է 2,325 հազար դրամ, որը շատ քիչ է ուսումնական գործընթաց կազմակերպելու համար։ Խնդրում եմ պարզաբանեք Կանխավ շնորհակալություն

01.04.2021

Որպեսզի բոլորը ստանան միևնույն չափի աշխատավարձ 50% ֆինանսավորումը պետությունը ապահովվի50%-ը համայնքը

01.04.2021

Բարև Ձեզ, 9-րդ մասի 8-րդ կետը՝ գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով, շատ քիչ է նախատեսված, իսկ մանկապարտեզի փաստաթղթավորումը կազմակերպելու համար ընդհանրապես գումար նախատեսված չէ։ Խնդրում եմ վերանայել։ Կանխավ շնորհակալություն

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text