«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - project.vote.yes
-
7 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը (այսուհետ` Oրենք) լրացնել նոր 14.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 14.1. Պետական սահմանի անցման կետերում անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ hամաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում իրականացնելու մասին
Պետական սահմանի անցման կետերում, առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ սահմանված` վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ և(կամ) բռնկում, համաճարակ արձանագրած երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կարող է իրականացվել համաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում՝ վարակիչ հիվանդությունների ներբերումը և տարածումը կանխելու նպատակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
project.old_project_time.text
30.03.2021 - 14.04.2021
-
project.type.title
Law
-
project.area.title
Healthcare
-
project.ministry.title
Ministry of Healthcare
project.views.title 4933
project.print.title