base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ

Նախագծի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, կվերացվեն օրենսդրական որոշակի բացերն ու օրենսգրքի ներքին հակասությունները, կհստակեցվեն տարաբնույթ ընկալման տեղիք տվող մի շարք դրույթներ, կբացառվի կամ նվազագույնի կհասցվի իրավակիրառ պրակտիկայում նախկինում ի հայտ եկած մի շարք խնդիրների հետագա առաջացումը, կներդրվեն աշխատանքային հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ լրացուցիչ կառուցակարգեր, ինչպես նաև աշխատողների և գործատուների օրինական շահերի պաշտպանության և դրանց ողջամիտ հավասարակշռման ապահովմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ:

  • project.old_project_time.text

    27.04.2021 - 13.05.2021

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Job and employment

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 14537

project.print.title

project.sentences.title

13.05.2021

Նախագծով առաջարկվող փոփոխություններում, որոշ հոդվածներում, «կազմակերպություն» բառը փոխարինվել է «գործատուի մոտ» բառակապակցությամբ, որը հավանաբար ստացվել է ռուսերենից թարգմանության արդյունքում։ Ռուսաստանի Աշխատանքային օրենսգրքում օգտագործվում է «у работодателя» արտահայտությունը, որը ճիշտ չէ թարգմանել «գործատուի մոտ», քանի որ միշտ չէ փոխանցում նույն իմաստը։ Առաջարկվում է օգտագործել «գործատուի կազմակերպությունում (ձեռնարկությունում, հաստատությունում, ընկերությունում, հիմնարկում)» բառակապակցությունը։

13.05.2021

Գործող Օրենսգրքի հոդված 45-ի 2-րդ կետը առաջարկում ենք լրացնել հետևյալ նախադասությամբ --------- «Կոլեկտիվ բանակցությունների առաջարկ ստացած կողմը իրավունք չունի հրաժարվել բանակցություններից։» ----------------------------------------------------------- 3-րդ կետը շարադրել հետևյալ կերպ` «Կոլեկտիվ բանակցության կողմերը 7 օրվա ընթացքում պայմանավորվում են կոլեկտիվ բանակցությունները սկսելու օրվա և ընթացակարգի վերաբերյալ:» ________________________________________ Հիմնավորում. բանակցային գործընթացը ձեռնտու է ինչպես աշխատողներին, այնպես էլ գործատուներին, այնպես որ, դրանից հրաժարվելու հնարավորություն տալը կառուցողական մոտեցում չէ։ Միաժամանակ պետք է լինի հստակ ժամկետ բանակցությունները սկսվելու օրվա և ընթացակարգի վերաբերյալ, անտեղի ձգձգումներից խուսափելու համար

13.05.2021

Գործող Օրենսգրքի հոդված 48-ի 2-րդ կետում ավելացնել՝ «Քաղաքացիական ծառայողների դեպքում ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են համապատասխան ոլորտի ճյուղային հանրապետական միությունը և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովը կամ լիազորված մարմինը։ Համայնքային ծառայողների դեպքում ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են համապատասխան ոլորտի ճյուղային հանրապետական միությունը և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովը կամ լիազորված մարմինը»: ____________________________________________________ Հիմնավորում. չնայած գործող օրենսգրքում սահմանված է, որ «եթե գործատուն Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, ապա ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը և համապատասխան պետական կառավարման մարմինը կամ համայնքի ղեկավարը», սակայն անհրաժեշտ է, որ ընդունվի որոշում և սահմանվի համապատասխան կառավարման մարմինը, որի հետ պետք է բանակցի ճյուղային հանրապետական արհմիությունը: Քանի որ կոլեկտիվ բանակցությունների հիմնական խնդիրներից է նաև աշխատողների վարձատրության հետ կապված բանակցությունները, անհրաժեշտ է, որ բանակցող կողմը ունենա համապատասխան իրավասություն: Լիազորված մարմնի/հանձնաժողովի բացակայությունը թույլ չի տալիս կնքել ճյուղային մակարդակով կոլեկտիվ պայմանագիր վերը նշված աշխատողների համար: Այս կարգավորումների բացակայության պատճառով քաղաքացիական ու համայքնային ծառայողների համար սահմանափակվում է կոլեկտիվ բանակցելու ազատությունը, ինչը հակասում է միջազգային օրենսդրությանը (ՀՀ կողմից վավերացված ԱՄԿ կոնվենցիաներ 151 և 154): _____________________________________________ Օրինակներ միջազգային փորձից. Իտալիայիում, պետական աշխատողների և քաղաքացիական ծառայողների համար լիազորված բանակցող կողմ է ստեղծվել 1993թ.-ին՝ Կառավարության ներկայացուցչային բանակցության գործակալությունը (Agency for Negotiating Representation of Public Administration - ARAN): Դանիայում քաղացիական ծառայողների համար համար որպես բանակցային մարմին է լիազորված Ֆինանսների նախարարությունը։ Տես՝ ILO. Social dialogue in the public service in selected countries of European Union. Working Paper, Sectoral Policies Department, ILO, Geneva: ILO, 2018; WALTHERY, P., 2001. Institutional representativeness of local public sector trade union and employers’ organisations in the EU, Lille: Institut des Sciences du Travail.

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text