base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված և Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես,  Ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանված նպատակներից են․

- ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.

- անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը.

- նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները:

  • project.old_project_time.text

    11.05.2021 - 28.05.2021

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Education and science

  • project.ministry.title

    Ministry of Education, Science, Culture and Sport

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 16189

project.print.title

project.sentences.title

27.05.2021

Առաջարկում ենք վերանայել սույն Օրենքի նախագծի հոդված 3-ի 4. 7-րդ մասը: 4. 7-րդ մասի վերջին պարբերությունից հանելով «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:» նախադասությունը` բաց է մնում այն հարցը, թե ինչ է լինում բոլոր այն սովորողների հետ, որոնք չեն յուրացրել հանրակրթության ծրագրի նախորդ աստիճանը:Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի թիվ N 38-Ն հրամանը՝ առաջարկում ենք 4. 7-րդ մասի վերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողը պարտադիր կերպով մասնակցում է հանրակրթական հաստատությունում իրականացվող երկարօրյա դասընթացներին՝ որտեղ նախօրոք, հատուկ մշակված գնահատման մեխանիզմի օգնությամբ, գնահատվում է սովորողի ուսման բացը և կազմակերպվող հավելյալ դասընթացների օգնությամբ հնարավորություն է ընձեռվում յուրացնել նախորդ աստիճանի ծրագիրը:»

27.05.2021

Առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի հոդված 4-ը: Առաջարկում ենք խորհրդի՝ հաշվետվության հետ կապված լիազորությունները չսահմանափակել միայն «լսելով», այլև Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «9. աջակցում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում և մանրամասն ծանոթանում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությանը, և վերջինս համադրում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացման վերահսկման արդյունքների հետ: Արդյունքում, զարգացման ծրագրի կատարման բացասական արդյունքներից ելնելով, որոշում ընդունում տնօրենին անվստահություն հայտնելու հարցի քննարկման վերաբերյալ»։

27.05.2021

Առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի հոդված 5-ը: Առաջրկում ենք վերանայել «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում նախատեսված փոփոխությունը, ըստ որի պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ պաշտոնավարել (պարտականությունները կատարել) առավելագույնը 10 տարի ժամկետով: Որպես վերանայման պահանջի հիմնավորում ներկայացնենք հետևյալ փաստարկները՝ 1.ՀՀ հանրակրթական պետական շատ հաստատություններում պաշտոնավարում են բարեխիղճ, փորձառու և բանիմաց տնօրեններ, որոնց նկատմամբ նման որոշման տարածումը չի կարելի հիմնավորված համարել: Սա շատ դեպքերում կարող է բացասաբար անդրադառնալ գյուղական համայնքներում աշխատող տնօրենների վրա՝ հանգեցնելով դպրոցի տնօրենի թափուր տեղի համար դիմորդների բացակայության: 2.Խնդրահարույց է նաև «անընդմեջ» հասկացության կիրառումը, որը հարցականի տակ է դնում փոփոխության անհրաժեշտությունը: 3.Այս ամենից զատ, պաշտոնավարման տարիների սահմանափակումը չի ծառայի բարեվարքության խախտման դեպքերի նվազմանը: Փոխարենն առաջարկում ենք մշակել տնօրենների լիազորությունների կատարման գնահատման համապարփակ մեխանիզմ, որը հնարավորություն կտա գնահատել գործող տնօրենի աշխատանքը՝ զուգահեռ հաշվի առնելով նաև ուսուցչական, ծնողական և աշակերտական համայնքի կարծիքը:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text