base.notification_banner.text

ՀՀ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ  ռազմավարությունը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Երիտասարդական պետական քաղաքականությունն առաջնահերթությունների, ծրագրերի, միջոցառումների և մեխանիզմների համակարգ է, որն ուղղված է հանրային կյանքին և պետականաշինությանը երիտասարդության մասնակցության խրախուսմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանը, սոցիալականացման, ինքնաիրացման, ներգրավման ու զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը և մեխանիզմների խթանմանը` միտված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև, որպես երջանիկ անհատ ու հասարակության իրավագիտակից, պատասխանատու և պետականակիր քաղաքացու կայացմանն ու իրացմանը:    

  • project.old_project_time.text

    19.05.2021 - 03.06.2021

  • project.type.title

    Programme

  • project.area.title

    Sport and youth

  • project.ministry.title

    Ministry of Education, Science, Culture and Sport

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8930

project.print.title

project.sentences.title

03.06.2021

Երիտասարդական ակումբը շատ կարևոր է երիտասարդական ոլորտի զարգացման համար՝ որպես երիտասարդական նախաձեռնությունների աջակցման տարատեսակ: Երիտասարդական ակումբը բաց երիտասարդական աշխատանքի իրականացման գրավականն է, որ որևէ նախապայման ու սահմանափակում չի ենթադրում երիտասարդի համար: Առաջարկում ենք Ռազմավարության մեջ սահմանել Երիտասարդական ակումբը և նախատեսել Հայաստանում երիտասարդական ակումբային շարժման զարգացման մեխանիզմներ։

03.06.2021

Ռազմավարության մեջ ամրագրել երիտասարդների ձեռնարկատիրական և սոցիալական ձեռներեցության աջակցության կարևորության մասին դրույթներ։

03.06.2021

Հայտնի է, որ գյուղաբնակ երիտասարդները ունեն սակավ հնարավորություններ, լավ կլինի այդ խմբերի համար հատուկ առաջնահերթություններ սահմանվեն, ամրագրվի Ռազմավարության մեջ։ Գյուղաբնակ երիտասարդությանը ուշադրության կենտրոնում պահելը պետք է ամրագրված լինի Ռազմավարության մեջ։ Առաջարկում ենք նաև Ռազմավարության մեջ ներառել դրույթներ երիտասարդների՝ ագրարային ոլորտում գործունեության խրախուսման ուղղությամբ։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text