base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ին N 1632-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելուց հետո որպես բարեգործություն և (կամ) մարդասիրական օգնություն պետական կառավարման մարմինների ստացած դեղորայքի ներմուծման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ լրացում կկատարվի ՀՀ կառավարության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության ավարտը հօգուտ Հայաստանի Հանրապետության ապրանքներ ներմուծելու գործընթացը կանոնակարգելու մասին» N1638-Ն որոշման մեջ և կսահմանվի, որ ռազմական դրության գործողության ավարտից հետո մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը պետական կառավարման համակարգի մարմինների կողմից բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղորայքի ներմուծումն իրականացվում է առանց դեղի ներմուծման հավաստագրի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման 21-րդ հավելվածով հաստատված դեղամիջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին հիմնադրույթի 6-րդ կետով նախատեսված եզրակացությամբ, չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն և 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշումների կարգավորումները, իսկ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը և բացթողումն իրականացվում են ապրանքներն ուղեկցող՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի հիման վրա, եթե այդ փաստաթղթերով հավաստվում է նույն կետում նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապրանքները որպես բարեգործական և (կամ) մարդասիրական օգնություն ընդունելու հանգամանքը:

 

  • project.old_project_time.text

    26.05.2021 - 10.06.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Healthcare, State revenue

  • project.ministry.title

    State Revenue Committee

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3972

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text