base.notification_banner.text
project.favorite.title

<<Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման դեպքում ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն` Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու համար տոկոսներ վճարելու պայմանով: Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի 5-րդ պարբերության համաձայն` ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորության տրամադրման մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Նշված կարգի բացակայությունը դժվարություններ է առաջացնում մաքսային մարմինների համար վերը նշված նորմի կիրարկումն ապահովելու մասով:

 

 

             

         Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

         Նախագծով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքում` մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները:

         Նախագծով կհաստատվեն մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը, ապրանքների հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի ձևը, մաքսային մարմնի կողմից ընդունվող համապատասխան որոշումների ձևերը, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքի տարաժամկետ վճարման ժամանակացույցի ձևը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • project.old_project_time.text

    02.06.2021 - 17.06.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    State revenue

  • project.ministry.title

    State Revenue Committee

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2489

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text