base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտի կանոնակարգման անհրաժեշտությամբ, մասնավորապես,  տեխնիկական կանոնակարգման ոլորտը կանոնակարգող ԵԱՏՄ օրենսդրությամբ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որի ԱՏԳԱԱ ծածկագիրն առկա է տվյալ տեխնիկական կանոնակարգին կից ցանկում, մաքսային հայտարարագրման ժամանակ ներմուծելիս պետք է ուղեկցվի համապատասխանության գնահատման փաստաթղթով։ Մինչդեռ ՀՀ-ում գործող նշված կառավարության որոշումը  հակասության մեջ է մտնում ԵԱՏՄ  օրենսդրության հետ՝ թույլատրելով այն ներմուծել առանց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման՝ հետագա արտահանման պայմանով։ Նշված կառավարության որոշումը հնարավորություն է ընձեռնում անբարեխիղճ տնտեսավարողներին ներմուծել արտադրանքը ու չապահովել հետագա արտահանման գործընթացը։ Տվյալ դեպքում ստեղծված իրավիճակում առկա չէ հսկողության/վերահսկողության որևէ մեխանիզմ, որը հնարավորություն ընձեռնի պետական կառավարման մարմնին ապահովել տվյալ արտադրանքի տեղաշարժի (շուկայահանման և իրացման բացառման տեսանկյունից) հետևելիությունը։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն ՀՀ կառավարության 18.02.2016 թ. N 134-Ն որոշման ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող այն արտադրանքի համար, որը հետագայում պետք է արտահանվի ԵԱՏՄ անդամ այլ պետություններ թույլատրվում է այն ներմուծել առանց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման։ Սակայն ներկայումս ստեղծված իրավիճակում փորձը ցույց է տալիս, որ այդ արտադրանքը հետագայում չի  արտահանվում ԵԱՏՄ անդամ այլ պետություններ, հայտնվում է ՀՀ շուկայում՝ առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի, ինչը կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջությանը հանդիսանալով ոչ անվտանգ արտադրանք։ Հաշվի առնելով այն փաստը, որ նշված իրավական ակտով նախատեսվող արտոնությունով հակասություն է առաջանում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների կատարման հետ և կարող է որպես խոչընդոտ դիտարկվել ներքին առևտրում, ուստի հետագա իրավական հակասություններից խուսափելու նպատակով այն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել։ 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության պարտավորությունների կատարում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման ընդունման նպատակը ԵԱՏՄ կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ-ում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն է՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում կապահովվի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան՝ ԵԱՏՄ կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը։

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսեր չեն նախատեսվում։

  • project.old_project_time.text

    15.06.2021 - 30.06.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Economy

  • project.ministry.title

    Ministry of Economy

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3242

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text