base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ _________2021 թվականի N –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին»    N 2209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները՝

2․  Որոշման 1-ին կետով սահմանված N1 հավելվածի առաջին սյունակի 7-րդ, 9-րդ և 10-րդ տողերում պաղեցրած բառը փոխարինել սառեցրած բառով։

  1. Որոշման 3-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետում սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը բառերը փոխարինել հունիսի 20-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում բառերով։

4․ Որոշման 3-րդ կետով հաստատված  N 2 հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

16․ Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև՝ հավասարաչափ, սակայն յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով չպետք է գերազանցի չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի 20 տոկոսը։։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • project.old_project_time.text

    25.06.2021 - 16.07.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Agriculture, Economical

  • project.ministry.title

    Ministry of Economy

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4583

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text