base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն կարգով սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ պետական կազմակերպություն) գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի ընթացակարգը, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները:

  • project.old_project_time.text

    13.07.2021 - 31.07.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Justice

  • project.ministry.title

    Ministry of Justice

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3562

project.print.title

project.sentences.title

26.07.2021

Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերը փոխարինել «, էլեկտրոնային փոստի հասցեն և հաշմանդամությամբ պայմանավորված խելամիտ հարմարեցումների հնարավոր անհրաժեշտության մասին տեղեկությունը» բառերով։ Առաջարկը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 20-րդ հոդվածների պահանջներից։

26.07.2021

8-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 7-րդ ենթակետով. «7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն (եթե 6-րդ կետում նշված փաստաթղթերում առկա չէ հայերենի իմացությունը հավաստող տեղեկություն).»։

26.07.2021

8-րդ կետի 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանակությամբ՝ նոր 9-րդ ենթակետով. «9) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ:»։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text