Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).
2021 թվականի հունվարի 20-ին ընդունված՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն)՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում գործունեության տեսակը ներառվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը՝ նշված ոլորտի լիցենզավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի նախագիծ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ և գործընթացը կանոնակարգվում է Կառավարաության 2005 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 2388-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1582-Ն որոշումներով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից սույն բնագավառում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության, առկա կարգավորումները միջազգային գործող կարգավորումներին համապատասխանեցնելու և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-48-Ն օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով մշակել է «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-ն և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը ներառվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն): Սույն նախագծով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:
- Ակնկալվող արդյունքը.
Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի հեղինակների (մշակողների)
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Ց Ա Ն Կ
Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծը
Նախագիծը մշակվել է Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա: