base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 17.08.2021 09:13:18 Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի «ե» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները, առաջարկում ենք «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման հավելվածի փոփոխություն հետևյալում` I գլխի 4-րդ կետը «բանկային հաշիվ » բառը փոխարինել «պետական գանձապետարանում հաշիվ » բառերով III գլխի 27-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ կնքում է պայմանագրեր, պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացում է հաշիվներ: Քննարկվել է և նախագծում ներառելը համարվել է ոչ նպատակահարմար, քանի որ անկախ համապատասխան ենթաօրենսդրական ակտում ամրագրված լինելու հանգամանքից, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի մակարդակով իրավակարգավորումներն արդեն իսկ թույլ են տալիս գանձապետարանում բացել համապատասխան հաշիվ:
home.european_union.image_alt
home.european_union.text