base.notification_banner.text
project.favorite.title

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք դրույթների՝ ՀՀ միջազգային համաձայնագրերին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին դրանց առավել հնարավոր չափով համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման անհրաժեշտությամբ:
  2. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համապատասխանեցում ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ստանդարտների վերջին փոփոխություններին, ինչպես նաև թռիչք/վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջների և դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգի սահմանում, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր նշանակության ավիացիայի (փոքր ավիացիայի) զարգացմանը, թռիչքների և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացմանը:
  3. «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • project.old_project_time.text

    10.08.2021 - 26.08.2021

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Aviation

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3212

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text