«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փնջերի կազմման քաղաքականությունը անհասկանալի է, մի փնջի ձևավորման արդյունքում ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 3000, մեկ այլ փնջում օրինակ Գավառի և Մարտունու դեպքում կան 6000 և ավել բնակչություն ունեցող մեծ համայնքներ Ներքին Գետաշեն, Սարուխան, Վարդենիկ, Կարմիրգյուղ, Նորատուս որոնք արդեն իսկ խոշոր համայնքներ են։ Առաջարկում եմ փնջերի ձևավորման ժամանակ հաշվի առնել այս հանգամանքը, նշված համայնքները չունեն քաղաքի կարգավիճակ բայց օրինակ Ծաղկաձորից շատ բնակչություն ունեն, այս դեպքում պետք է Ծաղկաձորը և Հրազդան քաղաքը լինեն առանձին համայնքներ, իսկ վերը նշվածները միավորվեն։
03.09.2021
Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչների մեծ մասը համաձայն չի կրկին խոշորանալու, բնակիչների ցանկությունն է Գլաձոր ներկայիս խոշորացված համայնքը թողնել առանձին փունջ.
03.09.2021
Առաջարկում եմ Գեղամասար համայնքը չխոշորացնել Վարդենիսի հետ, քանի որ ժամանակին երբ ստեղծվում էր Գեղամասար համայնքը հենց այս տարբերակով՝ կային որոշակի պատճառներ որոնք կարող եմ հավելյալ պարզաբանել սակայն վստահ եմ ոլորտից տեղյակ մարդիկ շատ լավ տիրապետում են իրավիճակին: Հիմա կան որոշակի լուրջ մտավախություններ, որ այս նախագծով սահմանամերձ որոշ գյուղեր կդատարկվեն: Խնդրում եմ նորից քննարկել և ինչպես օրինակ Շողակաթ և Ճամբարակ համայնքները, այնպես էլ Գեղամասար համայնքը ՉԽՈՇՈՐԱՑՆԵԼ: