base.notification_banner.text
project.favorite.title

Sent in the RA National Assembly

Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է Հայաստանի Հանրապետությում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցմամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետեւմ հստակ սահմանված են այն դեպքերը, երբ նպատակային նշանակությունը համարվում է փոխված՝ համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո:

Վերը նշված հոդվածում բացակայում են այն դեպքերը, որոնք  վերաբերում են   էներգետիկայի օբյեկտներին:

Հաշվի առնելով, որ մեծ հզորությամբ արևային և հողմային էլեկտրակայաններ կառուցման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է՝ համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն նախատեսել կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ վճարման հնարավորություն` «ՀՀ էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի համաձայն՝ սակագնի հաստատման պահից էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի (20 տարվա) ժամկետին համապատասխան:

Արևային և հողմային կայանների կառուցման համար նախատեսվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ վճարման ժամանակացույցը՝ կախված ներդրումային ծրագրի առանձնահատկություններից, հաստատվելու է համայնքի ավագանու համաձայնությամբ:

Սույն նախագծով ներկայացվող լրացումները միտված են լրացնելու վերը նշված օրենսդրական բացերը, որոնց սահմանված չլինելը էական բացասական ազդեցություն է ունենում ոլորտը կարգավորող ընթացակարգային մեխանիզմների վրա:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծով նախատեսվող լրացումների ընդունման  արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցումը, համապատասխան օրենսդրական գործիքակազմի կիրառման հնարավորությյամբ:

 

  • project.old_project_time.text

    04.08.2017 - 19.08.2017

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Territorial administration and development

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7165

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text