base.notification_banner.text
project.favorite.title

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 11.10.2021 08:14:38 Եթե առաջնորդվենք Նախագծի և հատկապես նրա «հիմնավորում» բաժնում ներկայացված տրամաբանությամբ, ապա քաղաքաշինության ոլորտին վերաբերող օրենսդրությունում պետք է ամբողջապես կատարվեն փոփոխություններ, հակառակ դեպքում խնդիրը ավելի կխորացնենք: Օրինակ՝ «Լիցենզավորման մասին» օրենքում կամ պետք է «շինարարություն» բառից հետո ավելացնել «քանդման կամ ապամոնտաժման» բառերը, կամ դրանք դիտարկել որպես լիցենզավորման ենթակա առանձին գործունեության տեսակ, կամ այդ աշխատանքները համարել չլիցենզավորվող գործունեության տեսակ: Որպես օրինակ՝ կարելի է նշել նաև, որ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999թ ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի 2-րդ և 4-րդ կետերում առաջարկվող փոփոխությունները սահմանված կարգով ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական կազուս, քանի որ նշված օրենքի 3-րդ գլխում՝ <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը>>, հստակ նշված են իրավախախտման տեսակները, որոնցում «քանդման կամ ապամոնտաժման» աշխատանքները առձանձնացված չեն: Նման օրինակները մեկ-երկուսը չեն, և հակառակը՝ պետք է նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում մեկից ավել անգամ «վերակառուցում» բառից հետո նշվում է «(ներառյալ` քանդման)» բառերը: Չի ընդունվել, Նախագծով նախատեսվել են բավարար ծավալով օրենսդրական փոփոխություններ, որոնց առկայությամբ խնդրի կարգավորումը համարվում է իրատեսական:
home.european_union.image_alt
home.european_union.text