project.favorite.title
Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 24.10.2021 02:59:17 | Սահմանել նաև հայրական նպաստ տերմինը, տերմինի բացակայությունը խտրականություն է սեռական հիմքով։ |
Հարկ է նկատի ունենալ, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մայրության նպաստը տրվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի` նույն օրենքով սահմանված օրերի համար։ Ընդ որում, Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրվում է միայն աշխատող կանանց՝ օրենսգրքով սահմանված օրերի համար։
Ըստ այդմ, հղիության և ծննդաբերության հանգամանքով պայմանավորված արձակուրդ (որի համար վճարվում է մայրության նպաստ) կարող է տրամադրվել միայն հղի (և ծննդաբերող) կանանց։
Տեղեկացնում ենք նաև, որ Աշխատանքային օրեսգրքի 176.1-ին հոդվածի համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:
|