base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ                                

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել՝

1)   Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն՝

ա)  եկամուտների գծով՝ 94,560,201.2 հազ. դրամ,

բ)   ծախսերի գծով՝ 98,821,222.9 հազ. դրամ,

գ)   դեֆիցիտը (պակասուրդը) 4,261,021.7 հազ. դրամ։

2) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5)  Երևանի 2022 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6)  Երևանի 2022 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8)  Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

  1. Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի ճանապարհային շինարարություն, համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրերի իրականացման համար հատկացնել 5,394,028.6 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
  2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
  • առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
  • բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
  • project.old_project_time.text

    22.10.2021 - 06.11.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Territorial administration and development

  • project.ministry.title

    Yerevan Municipality

  • project.discussion_date.title

    06.11.2021

  • project.discussion_address.title

    During public discussions on November 9, 2021 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3662

project.print.title

project.sentences.title

06.11.2021

24. Նախատեսվում են շարունակել տարեցների սոցիալական սպասարկման, աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործումը՝ ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պետության ամբողջական խնամքի ներքո՝ տուն-ինտերնատների միջոցով, նաև պետություն-ՀԿ-համայնք համագործակցությամբ կազմակերպված ցերեկային խնամքի կենտրոններում։ Այդ ծրագրերի շրջանակներում նախատեսվու՞մ են արդյոք պալեատիվ օգնություն հայցող միայնակ, անժառանգ հաշմանդամ ծերերին այդ ծառայությունների մեջ ընդգրկելու, նրանց նկատմամբ շուրջօրյա խնամք ապահովելու ուղղությամբ (դիցուք մեր կազմակերպության 2 շահառուներ ունեն այդ կարիքը, սակայն չենք կարողանում լուծել նրանց շուրջօրյա խնամքի խնդիրը, թեև սկսած 2020 թ. Երևան քաղաքում իրականացվում էր պալեատիվ (ամոքիչ) բուժօգնության փորձարարական ծրագիրը):

06.11.2021

25. Հանրային քննարկման դրված նախագծերում այդպես էլ չկարողացանք գտնել ՔՀԿ-ների հետ համագործակցության և կառուցողական երկխոսության հստակ ծրագրեր։ Այդ կապակցությամբ զարմանք են առաջացնում բյուջեի նախագծով նախատեսված հետևյալ ծախսային ուղղություները.  Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին (38), որով նախատեսվել է 420.3 մլն դրամի ծախս՝ կրթական, մշակութային, սոցիալ-հոգեբանական, բնապահպանական, հանրային խնդիրներով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունների Երևան քաղաքին վերաբերող ծրագրերին աջակցելու նպատակով: Սակայն անհայտ է մնում, թե ինչ մեխանիզմներով են այդ միջոցները հատկացվելու և ում՝ չկա հստակություն,  Աջակցություն հասարակական կազմակերպություններին ծրագրով (112) նախատեսվել է 77.5 մլն դրամի ծախս՝ տարբեր սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպություններին անդամակցելու նպատակով: Հարց է առաջանում, թե ո՞ր օրենքների համապատասխան և թե ի՞նչու Երևանի քաղաքապետարանը պետք է մասնակցի տարբեր հասարակական կազմակերպություններին: Այդ մասին ոչինչ չի ասված ինչպես Ծրագրում, այնպես էլ բյուջետային ուղերձում: Հետևապես մեզ մոտ լուրջ կասկածներ են հարուցում մոտ 0.5 մլրդ դրամի ծախսերը, որոնք իբր ուղղված են լինելու հասարակական կազմակերպությունների աջակցությանը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Երևանի քաղաքապետարանի և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսություն հաստատելու նպատակով այդ ֆինանսական միջոցներն ուղղել հատկապես Երևան քաղաքի ծրագրերի և բյուջեի մոնիթորինգին ու վերահսկմանը՝ ՔՀԿ-ների ուժերով: Այդ կապակցությամբ մեր կազմակերպությունը կարող է տրամադրել իր փորձառությունը:

06.11.2021

16. Նախատեսված է, որ Երևան քաղաքի բյուջեի ծախսերը 2022 թ․կազմելու են 98.8 մլրդ դրամ, որոնք 2019 թ․ համեմատությամբ նվազելու են 15,0 տոկոսով, իսկ 2018 թ․ համեմատությամբ աճելու են 23.2 տոկոսով։ Նախատեսված է, որ կառավարման մարմնի պահպանման ծախսերը կազմելու են 10.2 մլրդ դրամ կամ 2021 թ. համեմատությամբ ավելանալու են 809.9 մլն դրամով: Այդ ծախսերի առյուծի բաժինը պետք է կազմեն աշխատավարձը և պարգևավճաները՝ 93.9 տոկոս: Ընդ որում, նախատեսված է, որ աշխատավարձը պետք է վճարվի 13 ամսվա հաշվարկով և նախորդ տարվա համեմատությամբ պետք է ավելանա 809.9 մլն դրամով, իսկ պարգևավճարների գումարները պետք է նվազեն սոսկ 100.0 մլն դրամով: Այստեղից բնականաբար հարց է առաջանում, թե ի՞նչու է աշխատավարձը հաշվարկվում 13 ամսվա համար, երբ դրան զուգահեռ նախատեսված են նաև պարգևավճարների ծախսեր: Ինչպիսի՞ քանակական դերակատարություն ունեն ծախսերի ավելացման գործում Երևան քաղաքի աշխատակազմի թվաքանակի ավելացումը, նրանց աշխատավարձերի և դրանց հավասարեցված եկամուտների ավելացումը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text