base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 06.11.2021 12:58:59 1. Հիմնականում Երևան քաղաքի զարգացման 2022 թ. ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ներկայացնում է Երևան քաղաքի քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագիրը։ Ծրագրով նախատեսված են Երևանի զարգացման 29 գերակայություններ և ընդամնեը 4 հիմնախնդիրներ: Այդուհանդերձ Ծրագիրը և դրա գերակայություններն ու հիմնախնդիրները փոխկապակցված չեն ինչպես միմյանց, այնպես էլ կարևորագույն այնպիսի փաստաթղթղերի հետ, ինչպիսիք են.  ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթուղթը (այսուհետ՝ ԿԶՕ) (Կայուն զարգացման նպատակները),  2017 թ. Նոյեմբերի 24-ն կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ ՀԸԳՀ) ,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագիրրը» (բացառությամբ երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտների): Ծրագրի գերակայությունները սահմանվել են մեկ տարվա կտրվածքով նախատեսված միջոցառումների հիման վրա: Հիմնախնդիրներ առանձնացված են ինչպես քաղաքային տնտեսության առանձին բնագավառների, այնպես էլ բոլոր 12 վարչական շրջանների մասով: Երևանի զարգացման միամյա, հնգամյա և երկարաժամկետ ծրագրերը մշակվում են բացառապես համայնքային կարիքների գնահատման արդյունքների հիման վրա և այդ կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացման շրջանակում:
2 06.11.2021 13:00:43 2. Ավելին, Ծրագրում ներառված չեն ինչպես Երևանի զարգացման մասին ՀՀ վարչապետի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նախընտրական բազմաթիվ խոստումների ու Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, խոսք չկա Մալաթիա-Սեբաստիա համայնքում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ ծրագիրը: Միամյա ծրագիրը ներկայացնում է Երևան քաղաքի ընդհանուր վիճակի բնութագիրը, քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները մեկ տարվա կտրվածքով, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը: Այն միջոցառումները, որոնք ներառված չեն 2022 թվականի միամյա ծրագրում՝ կնախատեսվեն հաջորդիվ: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպումը համարվում է քաղաքապետին պատվիրակված լիազորություն: Միամյա ծրագրում նախատեսված է Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ: Հայտարարված գնման ընթացակարգի արդյունքում Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրոտրանս» բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների գնման պայմանագիրը գտնվում է կնքման փուլում:
home.european_union.image_alt
home.european_union.text