base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳՒԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

_____   __________________ 2021 թվականի     N____  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1048-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

        1 )Որոշման 2-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ․

             «6) Սույն որոշման 2․1-րդ կետում նշված դեպքերում՝ մուտքի մաքսային մարմնից առաքման վայր հասցնելու                 համար «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա։»․

         2)Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2․1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ․

          «2.1. Մուտքի մաքսային մարմնում բեռնաթափման գործողություններ իրականացնելու անհնարինության                    դեպքում՝ սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքները կարող են ձևակերպվել «Մաքսային տարանցում»              մաքսային ընթացակարգով՝ պայմանով, որ դրանք առաքման վայրից վերաարտահանվելու են Հայաստանի                   Հանրապետության տարածքից՝ առաքման վայր ապրանքները հասցնելուց հետո՝ առավելագույնը 30 օրվա                   ընթացքում:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                           

                                                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • project.old_project_time.text

    22.10.2021 - 12.11.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Economy, Financial, Economical

  • project.ministry.title

    State Revenue Committee

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2864

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text