base.notification_banner.text
project.favorite.title

Sent to the RA Prime Minister's staff

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի նախագիծը  կարգավորում է հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, վերականգնման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծում հաշմանդամության ոլորտը կարգավորող դրույթները և մոտեցումները բխում են Կոնվենցիայի հիմնական սկզբունքներից: Նախանշված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելու   նորմեր և պահանջներ: Ընդ որում, սոցիալական ներառման հասնելու նորմերը վերաբերում են ինչպես իրավական դաշտին, այնպես էլ գործնական բնույթի միջոցառումներին, ինչպես օրինակ ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների, համընդհանուր դիզայնի պահանջների մշակումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների  հարմարեցման ծրագրի մշակում և այլն:  

Նախագծի համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը վերապահվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

  • project.old_project_time.text

    23.08.2017 - 08.09.2017

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Social welfare

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

  • project.discussion_date.title

    23.08.2017

  • project.discussion_address.title

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 19201

project.print.title

project.sentences.title

30.08.2017

Հոդված 3-ի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանի՝ կենդանի, որը վարժեցված է և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին»։

30.08.2017

Հոդված 23-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանիների հետ կապված հարաբերությունները (այդ թվում՝ վարժեցման, տրամադրման կարգի, հանրային վայրերում անարգել մուտքի) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով»:

26.08.2017

Հոդված 3-ի 1-ին մասի 24-րդ կետի «բնավորությունը» բառից հետո լրացնել «սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի Ընդհանուր մեկնաբանություն 3-ի 5-րդ պարբերությունը և Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 6 ա)։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text