base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, 2015 թվականի նոյեմբերի 12-ի  N 1318-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ակնկալվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել անձի խնդիրների և կարիքների բազմակողմանի գնահատում, կապահովի այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկերի և քաշքշուկի նվազեցումը, կպարզեցնի փաստաթղթերի ներկայացման գործընթացը, գնահատման ընթացքում և դրա հիման վրա մատուցվող ծառայությունների տարբերակումը և անհատականացումը, ոչ միայն բժշկական, այլև սոցիալական չափորոշիչների օբյեկտիվ գնահատումը, վիճակագրական տվյալների հավաքումը: 

 

  • project.old_project_time.text

    31.01.2022 - 15.02.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Social welfare

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3258

project.print.title

project.sentences.title

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 1.Իրավական ակտը կառուցվածքի տեսանկյունից վերանայել, բաժանել ըստ բաժինների/մասերի, եզրույթները որոշակիացնել և ապահովել դրանց միատեսակ կիրառումը (օրինակ՝ նշված է կազմակերպություն, իսկ հետո՝ հասարակական կազմակերպություն, և նորից՝ կազմակերպություն, առաջանում է շփոթություն, թե կոնկրետ որ սուբյեկտի մասին է այս կամ այն կարգավորումը)։

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 2.Նախագծում հստակ նշված չէ, թե մասնավորապես՝ ո՞ր ստորաբաժանումների, որ աշխատակիցները և ինչ իրավասությունների շրջանակներում են ունենալու հասանելիություն անձնական տվյալներ պարունակող տեղեկությանը։ Առաջարկում ենք նախատեսել համակարգի կիբեր-անվտանգության հստակ պրոտոկոլներ։

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 3.13-րդ կետում նախատեսված կարգավորման շրջանակներում համակարգին հասանելիություն ապահովել նաև էլեկտրոնային համակարգը սպասարկող կազմակերպությանը՝ «Նորք տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամին։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text