base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ մեր պետությունը որդեգրել է քաղաքականություն՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Այնուամենայնիվ, հաշմանդամության գնահատման համակարգը, մասնավորապես գնահատման չափանիշները հնարավորություն չեն տալիս ավելի համապարփակ գնահատել անձի խնդիրները, վեր հանել նրա կարիքները և կազմակերպել համապատասխան միջամտություններ՝ մատուցելով անձի կարիքին համարժեք ծառայություն։

Հաշմանդամության գնահատման գործող համակարգը հիմնված է հաշմանդամության «բժշկական» մոդելի վրա, որը դիտում է հաշմանդամությունը որպես անձի խնդիր՝ ուղղակիորեն պայմանավորված հիվանդությամբ, վնասվածքով կամ այլ առողջական խնդրով: Ուստի, քաղաքականության մշակման մակարդակում էլ այս խնդրին արձագանքը հիմնականում եղել է առողջապահական համակարգի համատեքստում: Թերևս, հաշմանդամության գնահատման գործող չափորոշիչները ևս ներառում են անձի կենսագործունեությունը, սակայն միայն խիստ մակերեսային մակարդում և անհստակ ձևակերպումներով: Գործող չափորոշիչներով հաշմանդամության սահմանման ժամանակ հաշվի չեն առնվում այն միջավայրային գործոնները, որոնք ազդեցություն ունեն անձի լիարժեք գործունեության վրա և կանխորոշում են անձի կատարողականությունը:

Միևնույն ժամանակ, հաշմանդամության «սոցիալական» մոդելը խնդիրը դիտարկում է հիմնականում որպես սոցիալական հանգամանքներով պայմանավորված խնդիր և, ըստ էության, որպես անհատների՝ հասարակության մեջ ամբողջովին ինտեգրվելու խնդիր։ Այդպիսով, այս մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը անհատի հատկանիշ չէ, այլ պայմանների համախումբ, որոնցից շատերը ծնել է սոցիալական միջավայրը։ Ուստի, խնդրի կառավարումը պահանջում է սոցիալական քաղաքականություն և դա հասարակության հավաքական պարտականությունն է։

Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից մշակված Ֆունկցիաների միջազգային դասակարգումը (այսուհետ՝ ՖՄԴ) հիմնված է ներկայացված երկու մոդելների վրա: Հետևաբար, ՖՄԴ–ի վրա հիմնված առաջարկվող մոդելն ուղղված է առողջության տարբեր ասպեկտների վերաբերյալ կենսաբանական, անհատական և սոցիալական տեսանկյունից  համակցված մոտեցման ապահովմանը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է ներդնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՖՄԴ սկզբունքներին համապատասխանող չափորոշիչների համակարգը՝ հիմնված օրգանիզմի ֆունկցիաների, մարմնի կառուցվածքի, մասնակցության և գործունեության և միջավայրային գործոնների յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման վրա: Այս մոդելը հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել ոչ միայն անձի առողջական խնդիրը, այլև բազմակողմանի վերլուծության ենթարկել շրջակա միջավայրի հետ նրա փոխգործակցության շրջանակներում նրա գործունեության սահմանափակումները և մասնակցության դժվարությունները՝ ապահովելով անձի սոցիալական ներառման ու թիրախային կարիքների սպասարկմանն ուղղված ծառայություններ:  Համակարգը հիմնված է ողջ աշխարհում լայնորեն կիրառվող՝ գնահատման ենթակա ոլորտներին, դրանց բաղադրիչներին և ենթաբաղադրիչներին համապատասխանող ծածկագրերի և դրանք գնահատող որակիչների կիրառման վրա:

Առաջարկվում է հաշմանդամության խմբերի փոխարեն ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ: Ըստ այդմ, առանձնացվում են՝ խնդրի բացակայություն, թեթև խնդիր, միջին ծանրության խնդիր, ծանր խնդիր և խորը խնդիր կատեգորիաները: Չի կիրառվելու ընդհանուր և պիտակավորող բնույթ ունեցող «հաշմանդամ երեխա» եզրույթը ևս: Փոխարենը, երեխաների ֆունկցիոնալության գնահատումը ևս իրականացվելու է մշակված չափորոշիչների և կատեգորիաների վրա՝ յուրաքանչյուր երեխայի առանձնահատուկ իրավիճակի և կարիքների վրա հիմնված տարբերակված մոտեցում դրսևորելով: Արյունքում երեխաների ֆունկցիոնալության սահմանափակումը նույնպես կգնահատվի վերը ներկայացված դասակարգումների համատեքստում և նրան հնարավորություն կտրվի պարբերաբար նոր գնահատում անցնել՝ իրեն մատուցվող ծառայությունները իր առողջական վիճակի և սոցիալական միջավայրի փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով:

Նախագծում նաև սահմանվել են վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքերը, որոնց դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի և ԵՄ փորձագետները:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման արդյունավետ կառուցակարգ՝ հիմնված ԱՀԿ ՖՄԴ սկզբունքների և մոտեցումների վրա:

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերության դրույթներից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա:»։

 

 

 

 

  • project.old_project_time.text

    31.01.2022 - 15.02.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Social welfare

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3694

project.print.title

project.sentences.title

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 1. Առաջարկում ենք 8-րդ կետի 12-րդ ենթակետի «կոմբինացիա» բառը փոխարինել «միացություն» բառով։

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 2. Առաջարկում ենք ուղղել 15-րդ կետում նշված «ծածկագրը» բառում առկա վրիպակը և այն դարձնել «ծածկագիր»։

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 3. Նախագծի 18-րդ կետով նախատեսված է․ «18. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներն ամփոփվում են ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններում, ըստ հետևյալ տեսակների՝ • հենաշարժական խնդիրներ • տեսողական խնդիրներ • լսողական, խոսքի, ձայնի խնդիրներ • հոգեկան (մտավոր) խնդիրներ • քրոնիկական հիվանդություններ:» Առաջարկում ենք հանել այս կարգավորումը հետևյալ հիմնավորմամբ․ Ֆունկցիոնալությունը և հաշմանդամությունը դասակարգելիս ՖՄԴ-ն չի սահմանում բացահայտ կամ անուղղակի տարբերակում առողջական վիճակների միջև՝ լինի դա հոգեկան, թե ֆիզիկական: Այսինքն՝ հաշմանդամությունն էթիոլոգիայով չի տարբերակվում։ Առողջական վիճակից դեպի ֆունկցիոնալություն փոփոխությամբ՝ այն բոլոր առողջական վիճակները դնում է հավասար հիմքերի վրա՝ թույլ տալով դրանք համեմատել ընդհանուր չափման միջոցով: Ավելին, դա լավ միջոց է նկատելու, որ միայն ախտորոշումից (կատեգորիայից) մենք չենք կարող ենթադրություն անել անձի մասնակցության վերաբերյալ։ Իսկ եթե առաջարկն ընդունելի չէ, ապա «ամփոփվում են» բառերը փոխել «դասակարգվում են» բառերով։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text