base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային  օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 36-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է՝ բացառությամբ շինարարական և Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի:,

2) 2-րդ նախադասությունում և օգտակար հանածոների արդյունահանման բառերը փոխարինել , օգտակար հանածոների արդյունահանման և Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման բառերով,

3)լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ պարբերություն.

       Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքների հետևանքով առաջացած հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ::

Հոդված 2. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 1-ին հոդվածում նշված կարգը:

 

 

 

  • project.old_project_time.text

    07.02.2022 - 22.02.2022

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Շրջակա միջավայր

  • project.ministry.title

    Ministry of Environment

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2222

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text