ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 11-ի ՀՕ-75-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետում՝
1․ «մասով» բառը փոխարինել «մասերով» բառով․
2․ 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ մեկ կանգառ համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ազգային անվտանգության ծառայությունը և մաքսային մարմինը։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
project.old_project_time.text
08.02.2022 - 23.02.2022
-
project.type.title
Law
-
project.area.title
State revenue
-
project.ministry.title
State Revenue Committee
project.views.title 1975
project.print.title