«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետին համապատասխան իրականացված հսկողության արդյունքները ընդունում է այնպես, ինչպես Ոստիկանության կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։
Սույն հոդվածի 5-րդ պարբերության կիրարկման նպատակով մաքսային մարմինների և Ոստիկանության միջև կարող են կնքվել համատեղ հրամաններ։»։
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ․
«Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված գործառույթը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան, պետական սահմանի անցման կետերում իրականացվում է մաքսային մարմինների կողմից։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
project.old_project_time.text
08.02.2022 - 23.02.2022
-
project.type.title
Law
-
project.area.title
State revenue
-
project.ministry.title
State Revenue Committee
project.views.title 1901
project.print.title