base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀՀ կառավարության «Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Որոշման նախագծի նպատակը «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջի կատարման ապահովումն է:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. «Առեվտրի եվ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների շուկան որպես առևտրի իրականացման վայր, սակայն Օրենքով տվյալ տեսակի գործունեության համար այլ չափանիշներ չեն սահմանվել։ Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը։
  2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Նախագիծը նախատեսում է կանոնակարգել տվյալ բնագավառում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ:
  3. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ դարձնել ԵՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը:
  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա։

 

 

 

 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    09.02.2022 - 01.03.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Transport

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2139

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text