base.notification_banner.text
project.favorite.title

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-92-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի» բառից հետո լրացնել «, նյութի» բառը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից:

  • project.old_project_time.text

    21.02.2022 - 08.03.2022

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Healthcare

  • project.ministry.title

    Ministry of Healthcare

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3408

project.print.title

project.docs.title

project.sentences.title

03.03.2022

Օրենքի մի շարք կետեր գրված են ոչ հատակ և դրանց հստակեցման անհրաժեշտություն կա։ Այսպես 1․18 կետի սահմանումը չափազանց լայն է և անհրաժեշտ է այն դարձնել առավել հստակ

03.03.2022

4․4 կետը հակասում է ԵԱՏՄ 035/2014 տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51, 52 և 53-րդ կետերի հիմնական սկզբունքներին, որոնք պարտադիր են միության անդամ-պետությունների համար: Նշված հակասություններից խուսափելու նպատակով ծխախոտի արտադրանքների համար առաջարկվող դրույթները, որոնք կապված են տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում նաև փաթեթավորման և մակնշման, ծխախոտի արտադրատեսակների անվտանգության տեխնիկական կանոնակարգերի հաստատմանը, արտանետումների ազգային նորմերի սահմանմանը, ստուգման և չափման ու ծխախոտի արտադրանքների արտանետումների ընթացակարգերի, ինչպես նաև նոր ապրանքների դասերի համանման դրույթների հետ, որոնք դեռ ընդգրկված չեն Միասնական Ցուցակում, հարկավոր է հեռացնել Օրենքից և տվյալ հարցը հանձնել Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի քննարկմանը: Պայմանագրի 5-րդ Գլուխը սահմանում է տեխնիկական կանոնակարգերի ոլորտին վերաբերող դրույթներ, ներառյալ հետևյալը՝ - Միության Տեխնիկական Կանոնակարգերում պարտադիր պահանջների կամ Անդամ-պետությունների օրենքներում ազգային պարտադիր պահանջների սահմանում այն ապրանքների համար, որոնք ներառված են ապրանքների Միասնական Ցուցակում (այսուհետ՝ «Միասնական Ցուցակ»), որոնց համար Միությունում սահմանված են պարտադիր պահանջներ: - Բիզնեսի գործունեության համար ավելորդ խոչընդոտների առաջացման կանխում (Հոդված 51. «Տեխնիկական կանոնակարգերի ընդհանուր սկզբունքներ») - Անդամ պետությունները թույլ չեն կարող իրենց օրենսդրության մեջ սահմանել «Միասնական ցուցակում» ընդգրկված ապրանքների համար պարտադիր պահանջներ: (Հոդված 52. «Միության տեխնիկական կանոնակարգերը և չափորոշիչները») - Անդամ պետություններն ապահովում են այն ապրանքների շրջանառությունը, որոնք բավարարում են իրենց տարածքում Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (Միության տեխնիկական կանոնակարգերը)՝ առանց այդպիսի արտադրանքի համար լրացուցիչ պահանջների ներկայացման, միության տեխնիկական կանոնակարգերում պարունակվող ապրանքների վերաբերյալ (Միության տեխնիկական կանոնակարգ) և առանց համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգերի: (Հոդված 53 «Ապրանքների շրջանառությունը և միության տեխնիկական կանոնակարգերը») Լրացուցիչ պահանջներ արտադրանքի դասերի նկատմամբ, որոնք կարգավորվում են Մաքսային Միության թիվ 035/2014 «Ծխախոտի արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»-ով։ Մաքսային Միության թիվ 035/2014 տեխնիկական կանոնակարգը կարգավորում է ծխախոտի արտադրանքի տարբեր տեսակները և սահմանում է դրանց համար պարտադիր պահանջներ․ արտադրանքի անվտանգության բնութագրեր, համապատասխանության գնահատման պահանջներ, ապրանքատեսակների մակնշմանը և պիտակավորմանը ներկայացվող պահանջներ: ՀՀ-ի համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 035/2014 տեխնիկական կանոնակարգի իրականացման համար երկարաձգված անցումային դրույթը չի նշանակում, որ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջները տվյալ պահին կիրառելի չեն Հայաստանում: Հետևաբար, հաշվի առնելով վերոհիշյալ 53-րդ կետի սկզբունքը, ՀՀ-ն չպետք է լրացուցիչ պահանջներ ներկայացնի ԵՏՄ մակարդակով արդեն իսկ կարգավորվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ:

03.03.2022

5․5 կետը խոչընդոտում է շուկայում ազատ մրցակցությանը և սահմանափակում է մանրածախ առևտրի կետերի կողմից իրենց գնային քաղաքականությունը որոշելու իրավունքը: Միևնույն ժամանակ, այս կետը հստակ չէ գրված, և այն պետք է կամ հանվի կամ էականորեն լրամշակվի և հստակեցվի։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text