base.notification_banner.text

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվել է «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները: Նախագծի համաձայն՝ վարքագծի կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի բաղադրիչներ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրապնդել  հանրային ծառայության բարեվարքության համակարգը, ապահովել հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնականությունը, բարձրացնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ, ստեղծել հանրային հատվածում կոռուպցիայի կանխարգելմանը միտված ևս մեկ գործիք, ինչպես նաև բարձրացնել հասարակության քաղաքացիական պահանջատիրությունը՝ հանրային ծառայության համակարգում ակնկալվող վարքագծի առնչությամբ։

  • project.old_project_time.text

    15.03.2022 - 30.03.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Fight against corruption

  • project.ministry.title

    Commission for Prevention of Corruption

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5127

project.print.title

project.sentences.title

30.03.2022

Կանոնների նախագծի 5-րդ կետը սահմանում է, որ Տիպային կանոնները հիմք են համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման՝ ելնելով ծառայության յուրաքանչյուր առանձին տեսակի ծառայողական առանձնահատկություններից։ Սակայն հենց տիպային կանոններում այդ առանձնահատկությունները հաշվի առնված չեն։ Փորձը ցույց է տալիս, որ համապատասխան մարմիններն իրենց կանոնները մշակելուց սովորաբար ամբողջապես օգտագործում են տիպային կանոնները։ Այդ պատճառով, առաջարկում ենք, որպեսզի որոշակի տարբերակումներ մտցվեն, թե կանոնների կետերը ո՞ր կատեգորիայի հանրային ծառայողներին են վերաբերում։ Մյուս կողմից, տիպային կանոնների 6-րդ կետը հակասում է 5-րդ կետին, և սահմանում է, որ դրանցով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից։ Այնինչ, հանրային ծառայողներ են ինչպես պետական ծառայողները, այնպես էլ համայնքային ծառայողները և հանրային այլ պաշտոններ զբաղեցնողները, սակայն կանոնների դրույթների մեծ մասը հաշվի չի առնում հանրային ծառայողների լայն շրջանակը։ Առաջարկում ենք 6-րդ կետը հանել ընդհանրապես։

30.03.2022

11 կետի 1-ին մասով «Նվեր» հասկացության սահմանումն արդեն տրված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Չնայած համարում ենք այն բարդ, այնպիսին, որ կարող է տեղիք տալ տարաբնույթ մեկնաբանությունների, այնուամենայնիվ անիմաստ ենք համարում Օրենքի հոդվածը տեղափոխել կանոնների մեջ։ Առաջարկում ենք նվերի սահմանումը հանել, իսկ նվեր ստանալը կարգավորել «Նվերների ընդունման արգելք» բաժնով։

30.03.2022

11-րդ կետի 5-րդ մասը մի կողմից սահմանում է, որ հանրային շահը դա սահմանադրական արժեք է, իսկ մյուս կողմից այն գերադասվում է սահմանադրությամբ տրված հիմնական իրավունքներին։ Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների իրականացման հնարավորություններն են հենց հանդիսանում հանրային շահ, և չի կարող հանրային շահի պաշտպանության պատրվակով սահմանափակվել սահմանադրությամբ տրված հիմնարար իրավունքները։ Առաջարկում ենք սահմանումը վերաձևակերպել։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text