Under development
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - project.vote.yes
-
0 - project.vote.no
- Ընթացիկ իրավիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված N ՀՕ-100-Ն օրենքով սահմանված փոփոխությունների կիրարկմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում Օրենքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հաշվեկշռման շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի կազմակերպման սկզբունքները և այդ նպատակով սահմանել էներգետիկայի բնագավառում արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցվող ծառայության նոր տեսակ՝ հաշվեկշռման ծառայության մատուցումը: Արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կսահմանվի հաշվեկշռման ծառայություն մատուցողի դերը և նրա գործառույթները:
Օրենքում նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման հիմքերը՝ խմբագրելով սպառողի գործունեության էություն համարվող դեպքերը:
- Նախագծի մշակման փուլում ներգրավված ինստիտուտները և անձինք
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
- Ակնկալվող արդյունքը
Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առևտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները և սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման դեպքերը:
-
project.old_project_time.text
24.03.2022 - 08.04.2022
-
project.type.title
Law
-
project.area.title
Energy and natural resources
-
project.ministry.title
Ministry of Territorial Administration and Infrastructure
project.views.title 2204
project.print.title