project.favorite.title
Under development
««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի
-
1 - project.vote.yes
-
108 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 25.03.2022 11:24:16 | Ակնհայտ է, որ միավորումը վատ հետևանքներ կունենա դպրոցների համար: |
|
|||
2 | 25.03.2022 11:30:53 | Ինչն ա խանգարում առանց միացնելու զարգացնել? Կարծում եմ նպատակահարմար չէ։ |
|
|||
3 | 25.03.2022 13:20:53 | Տնորենների հարցը ինչպես է լուծվելու? Ինչպես եք կարգավորելուն դուրս մնացած տնօրենի հարցը? |
|
|||
4 | 25.03.2022 13:24:12 | Ինչու եք ցանկանում ավելի լավ աշխատող դպրոցը կցում ավելի փոքր ու ավելի վատ աշխատող դպրոցին? |
|
|||
5 | 25.03.2022 13:36:59 | Ինչու մինչև այս չեք փորձել զարգացնել կամ ընդգրկել նոր մարզաձևեր? |
|
|||
6 | 25.03.2022 13:45:51 | Ինչի չեք ուզում երկու դպրոցները զարգացնել առանց միաորման, |
|
|||
7 | 25.03.2022 14:21:55 | Չեմ հասկանում իմաստը: Եթե օպտիմալացում է ինչու զգալի փոփոխություն նշված չէ՞։ Այսինքն այս ամենը արվում է տնօրենին աշխատանքից ազատելու համար՞։ ինչու մինչ այս չեք փորձել զարգացնել՞։ Ինչն է ձեզ խանգարել զարգացնել և ավելացնել մարզաձևեր՞։ |
|
|||
8 | 25.03.2022 14:21:55 | Ինչու էք հաջողությունների հասած մարզադպրոցը , որը լավն է իր բոլոր պարամետրերով միացվում ավելի թույլ, քանակով քիչ, մարզական արդյունքներով ցածր դպրոցին՞։ «ինչու հակառակ պրոցեսը չեք անում, այսինքն թույլ դպրոցը ուժեղին միացնում՞։ Միթե ուզում էք ,որ լավ դպրոցն էլ նույն ճակատաւիրն ունենա ոնց Ծաղկաձորինը՞։ |
|
|||
9 | 25.03.2022 14:49:32 | Խի եք ուժեղ դպրուցը միյացնում թույլին: Առանց միացման չեք կարող զարգացնել՞ Դպրոցները կողմ են այս նախագծին՞ Քննարկվել է դպրոցների հետ՞ |
|
|||
10 | 25.03.2022 14:51:33 | Ծաղկաձորի մարզադպրոցը իր բոլոր պարամետրերով ցածր է Հրազդանի մարզադպրոցից։Նաև Հրազդանի մարզադպրոցի տնօրենը ավելի փորձառու,բանիմաց,նվիրված մասնագետ է։ |
|
|||
11 | 25.03.2022 16:04:54 | Երկու մարզադպրոցների կոլեկտիվները դեմ են միացմանը։ |
|
|||
12 | 25.03.2022 16:05:50 | Երկու մարզադպրոցների կոլեկտիվները դեմ են միացմանը։ |
|
|||
13 | 26.03.2022 07:14:43 | Նպատակահարմար չեմ գտնում երկու տարբեր բնագավառի մարզադպրոցների միացումը։Առաջին հերթին հաշվի առնելով նրանց աշխարհագրական դիրքը, որոնք գտնվում են տարբեր քաղաքներում, խնդիրներ են առաջացնելու կառավարման գործընթացներում։ Տնօրենի ֆիզիկապես ներկայությունը դպրոցում, ոչ կաբինետում , դառնում է անհնարին, աշխատակիցներին անհապաղ հավաքել և անցկացնել ժողովներ կամ տալ անհրաժեշտ առաջադրանքներ բախվելու են որոշակի տեխնիկական խնդիրների,որոնք էլ խոչընդոտելու են դպրոցի բնականոն կառավարմանը։ հարց է առաջանում նաև ինչու՞ պետք է ավելի շատ աշակերտներ ունեցող դպրոցը միանա ավելի քիչ աշակերտ ունեցող դպրոցին։ Ինչուները շատ են, բայց որոշումը անհասկանալի է։ Վերջապես, եթե նպատակը մարզադպրոցների ու սպորտաձևերի զարգացու՞մն է,ապա ինչու՞ չեն զարգացնում։ |
|
|||
14 | 26.03.2022 09:20:58 | Իսկ գուցե այս երկու մարզադպրոցների միավորմանն ընդգրկեք նաեւ Նոր Երզնկայի հիմնական դպրոցը եւ Աբովյանի բոլոր երաժշտական դպրոցները։ Փաստորեն մեր ոչ բարով կառավարությանը նաեւ սպորտը պետք չի։ Բոլոր ոլորտները հիմնովին կազմաքանդելուց հետո հերթ հասավ նաեւ սպորտին։ |
|
|||
15 | 26.03.2022 10:04:10 | Դեմ եմ նախագծին հետևյալ պատճառաբանություններով՝ 1. ամեն ինչ տանում եք խոշորացման և միավորման սակայն որևիցե արդյունք տեսանելի չէ, ընդամենը աշխատատեղերի կրճատում որը ի վնաս ժողովրդի է, մինչդեռ կառավարությունը պետք է աշխատի ի շահ ժողովրդի, 2. մարզիկների բարոյահոգեբանական վիճակը որևիցէ մեկը հաշվի չի առնում, միավորման հետևանքով շատ մարզիկներ դադարելու են մարզվել, թե մարզիչների փոփոխության հետևանքով /քանի որ մարզիկի համար ամենակարևորը մարզիչն է/, թե ճանապարհային խնդիրների հետ կապված /ճանապարհածախս, հեռավորություն, ժամանակ և այլն/, 3. մինչև որոշում կայացնելը ճիշտ կլիներ նշված հարցը քննարկեիք երկու կողմերի թե մարզիչների և թե մարզիկների հետ |
|
|||
16 | 26.03.2022 10:31:24 | Ինչ զարգացման մասին է խոսքը ,եթե մինչ այս ոչ մի փորձ չի արվել զարգացնելու: Ինչն է խանգարում զարգացնել առանց միավորելու? Ինչու հաշվի չի առնվել մարզադպրոցների աշխատակիցների կարծիքները? Ինչու չի քննարկվել շահառուների հետ? Ինչ օպտիմալացման կամ խնայողության մասին է խոսքը ,եթե ընդամենը մեկ հաստիք կրճատվում է և մեկը նվազում? Նախկինում ինչ մարզաձեւեր է փոխվել ներդնել հիշյալ մարզադպրոցներում? Ինչու լուծում տրված չէ աշխատանքից դուրս մնացող տնօրենի հարցը? Ինչու է սաների թվաքանակով ավել, մարզական արդյունքներով մի քանի անգամ բարձր, մարզական գույքի և շենք-շինության խնդիր չունեցող մարզադպրոցը միանում որպես կցորդ ավելի զգալի փաստացի քիչ սաներ ունեցող, մարզական արդյունքներով բավականին ցածր, գույք չունեցող և շենքային պայմանները վատ վիճակում մարզադպրոցին։ Դեմ եմ այս որոշմանը Միավոր կորցնելով զարգացում հնարավոր չի ապահովել։ Նախագիծը ստեղծողը խորը չի մտածել կամ չի գիտակցում կամ չի գնահատել ռիսկերը։ Մեր կառավարությունը պետք է հետ ուղարկի այս անհեթեթ նախագիծը։ |
|
|||
17 | 26.03.2022 10:58:35 | Շատ սխալ որոշում է, ես զարմանում եմ մի՞թե դուք դա չեք հասկանում։ |
|
|||
18 | 26.03.2022 12:22:33 | Անհեթեթություն է այս նախագիծը, ովքեր են այս նախագծի հեղինակները եթե ոչ անձնական շահերը հետապնդող մարդիկ, ովքեր փորձում են խաղալ 245 երեխայի ճակատագրի հետ անորոշ վիճակում թողնելով 25 հոգանոց աշխատակազմին ։ Միթե՞ սա էր մեր երազած Ապագան։ |
|
|||
19 | 31.03.2022 03:41:21 | Ապսուրդ է իհարկե տեսնես այս որոշումները կայացնողները նայում են իրենց կողքից ու չեն ամաչում այդ խեղկատակությունների վրա: Նպատակը որն է , անհարմար է չէղարկեք այդ նախագիծը այնպես ,որ նույնիսկ չերևա որ նման նախագիծ է եղել: Եվ որի հեղինակը ԿԳՄՍ նախարարությունն է: |
|
|||
20 | 26.03.2022 13:02:13 | Ես դեմ եմ նշված առաջարկին՚ քանի որ ճիշտ չեմ գտնում երկու հիմնարկների համատեղությունը ՚ ասեմ ավելին ինչպես եք պատկերացնոււմ սպորտի զարգացումը երկու տարբեր քաղաքներում։Հրազդանի մարզադպրոցը մեծ համբավ ունի թե՛ մեր քաղաքում՚ թե՛ քաղաքից դուրս։ Մարզադպրոցը ինքնին զարգացնում է իր սաներին և նպաստում նրանց ֆիզիկական զարգացմանը, որն էլ նպաստում է երեխաների աճի ավելացմանը։ |
|
|||
21 | 27.03.2022 04:07:42 | Իմ երեխաները հաճախում են Հրազդանի մարզադպրոց՝ շախմատի խմբակ և ես շատ գոհ եմ մարզադպրոցի տրված աշխատանքից։ Իմ երեխաները օգտվում եմ բոլոր միջոցառումներից , որն էլ անցկացվում է շատ բարձր մակարդակով։ Իմաստը որն է միացնելու եթե այսպես էլ կատարվում է ամեն բան մեր երեխաների զարգացման և առաջխաղացման համար։Իհարկե դեմ եմ այդ անհեթեթությանը |
|
|||
22 | 27.03.2022 17:00:31 | Ինչ զարգացման մասին է խոսքը ,եթե մինչ այս ոչ մի փորձ չի արվել զարգացնելու: Ինչն է խանգարում զարգացնել առանց միավորելու? Ինչու հաշվի չի առնվել մարզադպրոցների աշխատակիցների կարծիքները? Ինչու չի քննարկվել շահառուների հետ? Ինչ օպտիմալացման կամ խնայողության մասին է խոսքը ,եթե ընդամենը մեկ հաստիք կրճատվում է և մեկը նվազում? Նախկինում ինչ մարզաձեւեր է փոխվել ներդնել հիշյալ մարզադպրոցներում? Ինչու լուծում տրված չէ աշխատանքից դուրս մնացող տնօրենի հարցը? Ինչու է սաների թվաքանակով ավել, մարզական արդյունքներով մի քանի անգամ բարձր, մարզական գույքի և շենք-շինության խնդիր չունեցող մարզադպրոցը միանում որպես կցորդ ավելի զգալի փաստացի քիչ սաներ ունեցող, մարզական արդյունքներով բավականին ցածր, գույք չունեցող և շենքային պայմանները վատ վիճակում մարզադպրոցին։ Դեմ եմ այս որոշմանը Միավոր կորցնելով զարգացում հնարավոր չի ապահովել։ Նախագիծը ստեղծողը խորը չի մտածել կամ չի գիտակցում կամ չի գնահատել ռիսկերը։ Մեր կառավարությունը պետք է հետ ուղարկի այս անհեթեթ նախագիծը։ |
|
|||
23 | 28.03.2022 03:24:16 | Ինչն է խանգարում զարգացնել առանց միավորելու? Ինչու հաշվի չի առնվել մարզադպրոցների աշխատակիցների կարծիքները? Ինչու չի քննարկվել շահառուների հետ? Ինչ օպտիմալացման կամ խնայողության մասին է խոսքը ,եթե ընդամենը մեկ հաստիք կրճատվում է և մեկը նվազում? Ինչու լուծում տրված չէ աշխատանքից դուրս մնացող տնօրենի հարցը? Ինչու է լավ մարզադպրոցը միանում որպես կցորդ ավելի զգալի վատ մարզադպրոցին։ Դեմ եմ այս որոշմանը Նախագիծը կառավարությունը պետք է հետ ուղարկի։ |
|
|||
24 | 28.03.2022 06:24:55 | Նախագծով նախատեսվում է միացման ձևով վերակազմակերպել ««Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նախագծի հիմնավորման համաձայն` վերոնշյալ փոփոխությունը պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման անհրաժեշտությամբ։ Ընդ որում, ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի տարածաշրջանում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը, պարապողների քանակի ավելացմանը, երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը: Բացի այդ, վերոնշյալ «օպտիմալացման» արդյունքում կրճատվում է ընդամենը տնօրենի 1 հաստիք և տնտեսվում է տարեկան ընդամենը 2.287.200 ՀՀ դրամ: Կարելի է ենթադրել , որ այս նախագիծը ունի անձնական մոտիվներև ուղված է տնորենին աշխատանքից ազատելուն։ Այլապես հաշվի կառնվեր տնօրենների աշխատանքային փորձը, էֆեկտիվությունը, գիտելիքները և համբավը։ Վերոգրյալի կապակցությամբ նախ հայտնում եմ, որ առնվազն անհասկանալի է, թե նախագծի ընդունումը ինչպես պետք է նպաստի տարածաշրջանում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը, պարապողների քանակի ավելացմանը, երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը՝ հաշվի առնելով այն, որ մականախաղի և շախմատի դասընթացները, ըստ էության, կազմակերպվելու են Հրազդան քաղաքում , իսկ լեռնադահուկը Ծաղկաձորում: Եվ, վերջապես, անհասկանալի է, թե վերոնշյալ նպատակները ինչու չեն կարող իրականացվել առանց առավել քան ոչ արդյունավետ ու ձևական՝ «օպտիմալացման»՝ վերակազմակերպման գործընթացի։ Միաժամանակ, հարց է առաջանում թե ինչու ավելի բարձր ցուցանիշներ (սաների ավելի մեծ թվաքանակ, մի քանի անգամ բարձր մարզական արդյունքներ, լավ մարզական գույք և անհամեմատ բարեկարգ շենքային պայմաններ) ունեցող մարզադպրոցն է միանում առավել ցածր ցուցանիշներ (սաների անհամեմատ քիչ թվաքանակ, բավականին ցածր մարզական արդյունքներ, մարզական գույքի և շենքային պայմանների բացակայություն) ունեցող մարզադպրոցին։ Բացի այդ, հարկ եմ համարում նշել, որ մարզադպրոցներում առկա խնդիրները բացահայտելու, հնարավոր ռիսկերը գնահատելու և վերոնշյալ նպատակները ճիշտ թիրախավորելու նպատակով տեղին կլիներ մինչ նման նախագիծ մշակելը այն քննարկել մարզադպրոցների աշխատակիցների և այլ շահառուների հետ, որը նույնպես չի իրականացվել։ Միաժամանակ, նախագծի հիմնավորման համաձայն, նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։ Ընդ որում, ոչ միայն չի բխում այլ, ընդհանուր առմամբ, հակասում է այդ փաստաթղթերին, հաշվի առնելով այն, որ, մասնավորապես, Կառավարության 2021-2026թթ. ծրագրում, որպես թիրախային նպատակ, ամրագրված է մինչ 2026թ․ գործազրկության մակարդակը՝ 10%-ից ցածր լինելու դրույթը, որի ձեռքբերումը, վերոնշյալ «օպտիմալացման» գործընթացների շարունակական լինելու պարագայում, առնվազն կասկածելի է։ Ինչու չի Ընտրվել համապատասխան անվանում մարզադպրոցի՞։ Ինչու պետք է ԽՍՀՄ մականախաղի վեցակի չեմպիոն մարզադպրոցը կրի լեռնադահուկորդ Լ. Հարությունյանի անունը՞: |
|
|||
25 | 29.03.2022 02:17:24 | Խնդրում եմ ցույց տալ ( այսպես ասված) զարգացման ծրագիրը: Հարգելիներս դուք չունեք այն։ |
|