project.favorite.title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - project.vote.yes
-
5 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 22.09.2017 05:17:10 | Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադոնց 6/1-ում հիմնական պայմանագրի կնքման փուլում բնակարանների փաստացի գրանցված մակերեսը շատ դեպքերում տարբերվել է նախագծային մակերեսից՝ առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 28-րդ կետի 2) ենթակետում կատարել լրացում, որ բնակարանի գրանցված մակերեսի և նախագծային մակերեսի միջև տարբերությունը չի կարող գերազանցել 3 քմ-ն։ Հակառակ դեպքում օրինակ՝ շահառուն կարող է պայմանագիր կնքել 70քմ բնակարանի համար, սակայն փաստացի գրանցված մակերեսը կարող է լինել օրինակ 170քմ՝ առաջացնելով նշանակալի ֆինանսական խնդիրներ շահառուի համար։ |
Բնակարանի արժեքը ըստ որոշման հաշվարկվում է նախագծային մակերեսի 97%-ով՝ հաշվի առնելով չափագրության արդյունքում փաստացի մակերեսի և նախագծային մակերեսի տարբերության 3%-ի թույլատրելի շեղումը:
|
|||
2 | 22.09.2017 05:17:10 | Կրկին հաշվի առնելով Ադոնց 6/1-ում առաջացած խնդիրները՝ առաջարկում եմ 28-րդ կետի 8) ենթակետում կատարել լրացում, որ նշված ժամկետից ուշ հիմնական պայմանագրի կնքման դեպքում շահառուներին վճարվում է տույժ պայմանագրի գումարի նկատմամբ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի1/365 չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար։ |
Անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման գործընթացը պայմանավորված է ոչ միայն կառուցապատող ընկերության և պետության այլ նաև շահառուների պարտավորությունների պատշաճ կատարմամբ:
|
|||
3 | 22.09.2017 05:17:10 | Հաշվի առնելով Ադոնց 6/1-ում առաջացած խնդիրները՝ առաջարկում եմ 7-րդ բաժնի 2-րդ կետում կատարել լրացում, որ հիմնական պայմանագրի կնքումից 5 աշխատանքային օրվա ընթացքում կառուցապատողը պարտավոր է շահառուների մասնակցությամբ ապահովել բնակարաններում էլեկտրական էներգիայի և ջրամատակարարումը և համապատասխան ծառայությունների հետ բաժանորդային պայմանագրերի կնքումը ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ հիմնական պայմանագրի կնքմամբ շահառուն ստանում է բնակարան, սակայն օրինակ առանց էլեկտրաէներգիայի մատակարարման և ՀԷՑ-ի հետ բաժանորդային պայմանագրի կնքումը կարող է տևել մինչև 365 օր, որը կարող է մոտ այդքան ժամանակով հետաձգել շահառուի կողմից բնակարանի օգտագործումը։ |
Համապատասխան ծառայությունների համար բաժանորդային պայմանագրերի կնքման գործընթացն իրականացնելիս կառուցապատող ընկերությունը չի կարող մասնակցություն ունենալ, քանի որ բաժանորդագրային պայմանագիրը կնքվում է բացառապես սեփականատիրոջ և համապատասխան ծառայությունը մատուցող ընկերության միջև:
|
|||
4 | 22.09.2017 05:17:10 | Առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 20-րդ կետում կատարել լրացում, որով վարկատուն պարտավորվում է պայմանագրի գործողության ընթացքում համապատասխան եկամուտ հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում որպես համավարկառու ճանաչել շահառուի ընտանիքի անդամներին։ |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
5 | 25.09.2017 01:14:19 | Առաջարկում եմ կառավարության վերոնշյալ փաստաթղթի 7-րդ բաժնում սահմանել չվերանորոգված բնակարանի մանրամասն նկարագիրը. պատերի գաջապատում, հատակի հարթեցում, պատուհանների տեղադրում, հոսանքի լարերի առկայություն... |
Որոշմամբ արդեն իսկ նշված է առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների
տեղադրմամբ:
|
|||
6 | 25.09.2017 06:42:12 | Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի: |
Ըստ կառավարության որոշման Արդշինբանկ ընկերությունը հանդես է գալիս որպես ծրագրի ֆինանսավորող կազմակերպություն: Տվյալ փուլում հնարավոր չէ կատարել առաջարկվող փոփոխությունը, քանի որ ծրագիրն արդեն մեկնարկել է և ֆինանսավորման գործընթացը սկսված է:
|