base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

              ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2022 թվականի N - Լ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱ­ՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցա­ռումների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելված­ի,
  • հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցա­ռումների ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելված­ի:
  1. Սահմանել որ՝
  • սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում բնակվող 18 տարեկանից բարձր տարիքի հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց վրա․
  • սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումների ծրագրում ներառված պատասխանատու մարմինների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 1-ը, յուրաքանչյուրն իր մասով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

 

  • project.old_project_time.text

    15.04.2022 - 02.05.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Social welfare

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2318

project.print.title

project.sentences.title

02.05.2022

8. Ծրագրի նախագծի մշակման ընթացքի ներառականության վերաբերյալ։ Առաջարկվում է ծրագրի նախագիծը լայնորեն և պրոակտիվ կերպով քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ, ինչպես նաև հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց հետ։

02.05.2022

7. Հիմնադրամների ներգրավվելու վերաբերյալ։ Առաջարկվում է ծրագրի իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ ներգարվվել նաև հիմնադրամներին, քանի որ հիմնադրամները եվս ունեն դերակատարություն ոլորտում և կարող են իրականացնել նույն գործառույթները ինչ հասարակական կազմակերպությունները։

02.05.2022

6. Համայնքային փոքր տանը բնակվող շահառուների թվի վերաբերյալ։ Յուրաքանչյուր համայնքային փոքր տանը կարող են բնակվել միջինը 12 շահառու- առաջարկվում է փոքր տան շահառուների թիվը քչացնել և սահմանել 6-8 շահառու, քանի որ 12 շահառուների գտնվելը մեկ տան մեջ առավել բարդացնում և դժվարացնում եւ հաճախ անհնար է դարձնում անձի իրավունքների լիարժեք ապահովումը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text