project.favorite.title
Under development
«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 01.06.2022 11:18:40 | Հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) տեսողության, մտավոր կամ հենաշարժական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, որոնք ունեն ուղեկցողի կարիք (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող), աշխատանքի տեղավորման դեպքում ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնություն տրամադրելով և տրանսպորտային ծախսերը փոխհատուցելով»։ |
Ընդունվել է։
|
|||
2 | 01.06.2022 11:19:15 | Հավելվածի 9-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Տեսողության և մտավոր խնդիրներով ուղեկցողի կարիք ունեցող անձանց համար, ըստ անհրաժեշտության, ապահովվում է մատչելի էլեկտրոնային կամ թղթային ձևաչափով պայմանագրի տրամադրումը»։ |
Ընդունվել է։
|
|||
3 | 01.06.2022 11:21:36 | Գնահատման արդյունքում միջոցառման միջոցով զբաղված դարձած անձանց տեսակարար կշիռը շահառուների նախատեսված թվում 70 տոկոսից բարձր լինելու պարագայում միջոցառման իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում.- Առաջարկվում է- 70 տոկոսի փոխարեն առնվազն 50 տոկոսից բարձր լինելը հիմք համարել 2023թ․ պետական բյուջեում ֆինանսական միջոցներ նախատեսելու համար, քանի որ 70 տոկոսը չափազանց բարձր ցուցանիշ է։ |
Ընդունվել է։
|
|||
4 | 01.06.2022 11:22:41 | Միջոցառման մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ Առաջարկվում է- մոնիթորինգի ժամանակ ստուգել նաև միանվագ տրամադրված գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ փաստերը։ |
Չի ընդունվել։
Նախագծի 20-րդ կետով արդեն իսկ նախատեսված է միջոցառման կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացումը, որն իր մեջ ներառում է նաև միանվագ տրամադրված աջակցության նպատակային օգտագործման վերաբերյալ փաստերի մոնիթորինգը։
|
|||
5 | 01.06.2022 11:47:10 | ․Աշխատատեղի հարմարեցման համար ծախսերի փոխհատուցման վերաբերյալ Առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ- Սույն միջոցառման շրջանակում հաշմանդամություն ունեցող անձի դիմումի հիման վրա աշխատանքի տեղավորված շահառուի աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, գործատուին փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խելամիտ հարմարեցումների համար կատարված ծախսերը՝ առավելագույնը 500.0 հազար դրամի չափով։ |
Չի ընդունվել։
Հաշմանդամություն ունեցող անձի կողմից դիմումի ներկայացումը նախատեսված է նախագծի 6-րդ կետով։
|
|||
6 | 01.06.2022 11:55:09 | Առաջարկվում է -Հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) տեսողության, մտավոր կամ հենաշարժական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, որոնք ունեն ուղեկցողի կարիք (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող), աշխատանքի տեղավորման դեպքում ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնություն տրամադրելով և տրանսպորտային ծախսերը փոխհատուցելով»։ |
Ընդունվել է։
|
|||
7 | 01.06.2022 11:56:04 | Առաջարկվում է - Հավելվածի 9-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Տեսողության և մտավոր խնդիրներով ուղեկցողի կարիք ունեցող անձանց համար, ըստ անհրաժեշտության, ապահովվում է մատչելի էլեկտրոնային կամ թղթային ձևաչափով պայմանագրի տրամադրումը»։ |
Ընդունվել է։
|
|||
8 | 01.06.2022 12:08:01 | Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում աշխատատեղի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով.- Առաջարկվում է ավելացնել- հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման մրցույթի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով |
Չի ընդունվել։
Աջակցությունը նախատեսված է աշխատանքի տեղավորված անձանց աշխատատեղի հարմարեցման համար։
|