base.notification_banner.text

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշումների համաձայն՝ հայտատուն զենքի արտադրության և տիեզերական գործունեության  լիցենզավորման համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հայտ՝ նշելով ընկերության կողմից իրականացվող գործունեության մանրամասներ, ինչը կարող է պարունակել որոշակի գաղտնի տեղեկատվություն: Մասնավորապես, գաղտնի տեղեկատվությունը կարող է վերաբերել զենքի արտադրության համար՝ զենքի տեսակին, որը հայտատուն մտադիր է արտադրել, ընկերության գործունեության վայրին, արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենին, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենին, արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության և պահպանման համար անհրաժեշտ շինության (տարածքի) պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենին:

Տիեզերական գործունեության լիցենզիա ստանալու համար ընկերության գործունեության վայրը, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկը, միջազգային համագործակցության վերաբերյալ (համաձայնագիր, պայմանագիր, հուշագիր) տեղեկատվությունը նույնպես կարող է պարունակել որոշակի գաղտնիություն:

Ներկայումս զենքի արտադրության և տիեզերական գործունեության լիցենզավորման համար հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (կամ լիցենզավորող մարմին) պահանջվող փաստաթղթերը մուտքագրում է գաղտնի ընթացակարգով: Մինչդեռ,  «Լիցենզավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված պահանջների կատարումն ապահովելու  արդյունքում գաղտնիությանն ուղղված գործառույթների իրականացումը գործնականորեն դառնում է անհնար:

  1. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին»  օրենքում՝ ապահովելու համար զենքի արտադրության և տիեզերական գործունեության լիցենզիա ստացած անձանց վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:     

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի զենքի արտադրության և տիեզերական գործունեության լիցենզիա ստացած անձանց վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը  չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով» ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված միջոցառումներից:

       6.Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարել վեցամսյա ժամկետում:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։          

  • project.old_project_time.text

    23.05.2022 - 08.06.2022

  • project.type.title

    Law

  • project.area.title

    High tech industry

  • project.ministry.title

    Ministry of High-Tech Industry

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2106

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text