base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։

Ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության և աջակցության համակարգերը։

Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝ աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը։ Ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը մարդու, ընտանիքի և հասարակության վրա։

Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։

Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար։

 

  • project.old_project_time.text

    28.06.2022 - 14.07.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Social welfare

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4409

project.print.title

project.sentences.title

14.07.2022

Առաջարկում ենք հրաժարվել ռազմավարության՝ կենսափուլերի սկզբունքի հիման վրա կառուցվածքից՝ հաշվի առնելով, որ այն արդյունավետ է զարգացած և հաշմանդամության և այլ փոքրամասնական խմբերի առումով զգայուն ենթակառուցվածքներ ունեցող երկրներում։ Այս մոտեցման պատճառով հաշմանդամության հարցերը բավարար արտացոլված չեն նախագծում և չեն արտահայտում հասարակության իրական սոցիալական կարիքները և առկա խնդիրների համամասնությունը։ Բացի այդ, հարկ է նկատել, որ նախագծում կիրառվում է «կյանքի կենսափուլեր» եզրը, ինչը լեզվաբանական առումով տեղին չէ։ Հավելված 1-ի 45-րդ կետով նախատեսված խաչվող թեմաները բավարար չափով տեղ չեն գտել նախագծի հավելվածներում, իսկ որոշ թեմաներ (օր.՝ ազգային փոքրամասնություններ, կլիմայական փոփոխություններ) առհասարակ բացակայում են նախագծից։

14.07.2022

Առաջարկում ենք հանրային քննարկման ներկայացնել ամբողջական նախագիծը, այդ թվում՝ հավելված 4-ը, որով սահմանվելու է ռազմավարության ֆինանսական շրջանակը։

14.07.2022

Հավելված 1-ի 11-րդ կետին հաջորդող աղյուսակ 1-ի 1-ին սյունակում որպես խնդիր է ներկայացված մինչև հինգ տարեկան երեխաների՝ «տարիքին համապատասխան ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման նորմերից շեղում»-ը։ Առաջարկում ենք հղում անել կոնկրետ հետազոտությունների, որտեղ նշված հարցը ներկայացված է որպես հիմնախնդիր և մեթոդաբանությամբ հստակեցված է, թե ինչն է դիտարկվել որպես «ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման նորմերից շեղում»։ Հակառակ դեպքում խնդրում ենք առաջնորդվել իրավական որոշկիության սկզբունքով և հանել այդ նախադասությունը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text