base.notification_banner.text
project.favorite.title

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

   Նախագծով ներկայացվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը, տարակարգի շնորհման նոր մեխանիզմը:

    Նախագծով առաջարկվում են տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում, առանց ժամանակային սահմանափակման դիմելը և այլն։

  • project.old_project_time.text

    29.06.2022 - 14.07.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Education and science

  • project.ministry.title

    Ministry of Education, Science, Culture and Sport

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 9710

project.print.title

project.sentences.title

11.07.2022

Առաջարկում եմ վերանայել մեկ ամսվա կտրվածքով օրվա դասի պլանի պահանջը։ Երկու շաբաթն էլ բավական է ուսուցչին գնահատելու համար:

11.07.2022

Առաջարկում եմ բնութագրիչները սահմանելիս կարևորել «Հայկական կրթական ֆորումը», որտեղ ուսուցիչները և՛ մասնագիտական խորհրդատվական թեմաներով են հանդես գալիս և՛ կիսվում սեփական փորձով, մասնակցում տարբեր քննարկումների:

11.07.2022

Առաջարկում եմ վերանայել նախորդ ամսվա օրվա դասի պլանի պահանջը։Առաջարկում եմ մեկ ամսվա փոխարեն պահանջել մեկ շաբաթվա կտրվածքով յուրաքանչյուր առարկային հատկացված դասաժամերի քանակով օրվա դասի պլան։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text