ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - project.vote.yes
-
2 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Քաղաքային բնակավայր ընդգրկող Աբովյան համայնքում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կարգը հաստատելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջներով, որոնց համաձայն այդ մասով տեղական տուրքի դրույքաչափերը և թույլտվությունները սահմանվում և տրամադրվում են ավագանու կողմից նախապես սահմանված կարգի համաձայն:
Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումը թույլ կտա Աբովյան քաղաքում ապահովել տնային կենդանիների հաշվառման և դրանց պահման թույլտվությունների տրամադրման հստակ ընթացակարգ, ինչով կապահովվի բնակչության անվտանգությունը և պաշտպանվածությունն անասնաբուժական սպասարկում չանցած տնային կենդանիներից:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.
Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է ապահովելու տնային կենդանիների հաշվառման և դրանց պահման թույլտվությունների տրամադրման հստակ ընթացակարգ, ինչով կապահովվի բնակչության անվտանգությունը և պաշտպանվածությունն անասնաբուժական սպասարկում չանցած տնային կենդանիներից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել բնակչության անվտանգությունը և պաշտպանվածությունն անասնաբուժական սպասարկում չանցած տնային կենդանիներից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԲԱԲԱՅԱՆ
-
project.old_project_time.text
19.07.2022 - 04.08.2022
-
project.type.title
Decision
-
project.area.title
Public management
-
project.ministry.title
Abovyan Municipality of Kotayk Marz
project.views.title 1632
project.print.title