base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ, ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N317 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 16.10.2017 03:16:19 Աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները փաստագրելու, ազատելու և հեռացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ նախագիծ) հիմնական սկզբունքային դրույթները կրկնում են ՀՀ 2002 թվականի ապրիլի 1-ի Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին N317-Ն որոշուման (այսուհետ որոշում) դրույթներին, ընդ որում նախագծի <<հիմնավո-րում>> բաժնի << Ընթացիկ իրավիճակը և խնդիրները >> ենթաբաժնի համաձայն 2002թ ընդունված որոշման հիմնական պահանջները մինչ օրս չեն իրականցվել համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Հաշվի առնելով, այն որ նախագծում հիմնական աշխատանքների համար չի սահմանվել հստակ ժամանակացույց, և չկա ոչ մի երաշխիք, որ տասնհինգ տարիների ընթացքում չիրականացրած աշխատանքները առնվազն նույն ժամանակահատվածով նույնպես չեն իրականացվելու. ուստի առաջարկում ենք. 1) Բացահայտել 2002թ ընդունված որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետի համաձայն հաստատված կարգի պահանջների չիրականցման պատճառները, 2) Խնդրին անդրադառնալ նշված որոշման սկզբունքային և հիմնական պահանջների կատարումն իրականացնելուց հետո: Ընդունվել է ի գիտություն:
home.european_union.image_alt
home.european_union.text