project.favorite.title
Not accepted
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 09.08.2022 03:53:19 | Առաջին հերթին պետք է նկատի ունենալ արդյոք այդ հողամասերը հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր Եթե կան այդպիսին պետ ք է դրանք շրջանցել և չվնասել գյուղացու շահերը |
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտաման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին սեփականության իրավունքով պատկանող բոլոր օբյեկտների, այդ թվում գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա։
Նշվածի համաձայն՝ գերակա հանրայն շահ հետապնդող նպատակով իրականացվող ծրագրերի, այդ թվում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի (այսուհետ՝ Ծրագիր)իրագործման համար կարող են հանրության գերակա շահ ճանաչվել նաև գյուղատնտեսական նշանակության հողամասեր, որոնց օտարման դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
Հավելենք, որ Ծրագիրն իրականացվում է հիմք ընդունելով Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՄՔՀ 2009) պահանջները, որոնք հաստատված են ՀՀ կառավարության 16․09․ 2010 թ․ N 1274-Ն որոշմամբ ։
Նշված որոշմամբ գյուղատնտեսական հողամասերի փոխհատուցումից բացի լրացուցիչ փոխհատուցում է նախատեսված մշակաբույսի, ծառերի կորստի դիմաց, օժանդակություն գյուղատնտեսական նշանակության հողի 10 և ավելի տոկոսի կորուստ համար։
|