ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի N 884-Ն որոշմամբ սահմանված է կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը։ Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակով օգտագործման հետ կապված իրավահարաբերությունների ամբողջական կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները, ինչի բացակայության հետևանքով հնարավոր է կենդանական աշխարհի օբյեկտների գերօգտագործում կամ ոչ ճիշտ օգտագործում։
Նախագծի մշակման համար հիմք է հանդիսանում 2022 թվականի մարտի 23-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Կառավարության լիազորող նորմի ամրագրման հանգամանքով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման թույլտվության տրամադրման համար հիմք են հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Կենսաթոշակային տարիքի անձինք՝ սիրողական ձկնորսության դեպքում ազատվում են բնօգտագործման վճար վճարելու պարտավորությունից։ Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Կառավարության որոշման նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումը և «Կենդանական աշխարհի մասին» օրենքին համահունչ Կառավարությանը վերապահված լիազորության սահմանումը։ Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կիրականացվի լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Կենսաթոշակային տարիքի անձինք սիրողական ձկնորսության դեպքում չեն վճարի բնօգտագործման վճար
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից
-
project.old_project_time.text
06.09.2022 - 08.05.2023
-
project.type.title
Procedure
-
project.area.title
Շրջակա միջավայր
-
project.ministry.title
Ministry of Environment
project.views.title 1440
project.print.title