base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՆՈՐ ՉԱՓՈՐՈՐՈՇՉԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 20.09.2022 10:38:23 Բարև։Առարկայական ծրագրերը միայն Տավուշում փորձարկելը բավարար չէ , այդ ծրագրերի մասին իրական և ճշգրիտ կարծիք կազմելու համար։Տեղյակ եմ , որ երաժշտություն առարկան տարրական դասարաններում դասավանդել են դասվարները,ովքեր երաժշտության մասնագետ չեն։Հարգելով դասվարներին, կարծում եմ չի՛ կարելի հիմնվել ոչ մասնագետի կարծիքի վրա։Ծրագիրը պետք է մասնագետների շրջանում փորձարկվի։Շնորհակալ եմ։ Ընդունվել է ի գիտություն: Այս քննարկումը նաև մասնագետների կարծիքը հաշվի առնելու համար է:
2 23.09.2022 08:17:29 Առաջարկություն. 1․ ՀՀ ԿԳՄՍ նախարարաի հրամանի նախագիծը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԱՐՎԵՍՏ» ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հինք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8–ի N 439-Ն որոշումը և ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30–րդ հոդվաշի 1-ին մասի 1-ին կետով՝ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ 1․ Հաստատել հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7–րդ և 10–րդ դասարանների «Արվեստ» ինտեգրված առարկայի ծրագրերը՝ համաձայն հավելվածի։ Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ»: 2․ Նույն առաջարկությունը վերաբերվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի բոլոր հրամանների նախագծերին։ 3․ Հրամանի նախագծի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, քանի որ չի բավարարում ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշչի 16–րդ կետի պահանջներին՝ մասնավորապես 1-ին, 2–րդ, 3–րդ, 4–րդ, 6–րդ և 9–րդ ենթակետերի պահանջներին։ Դիտողություններ. 1․ Հանրակրթության ուսումնական հաստատության 7–րդ և 10–դ դասարանների «Ֆիզիկա» առարկայի ծրագրի հաստատման հրամանի հավելվածում տեղադրված է «Ֆիզիկա» առարկայի փորձնական ծրագիր։ Դա այն ծրագիրն է․ որը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 29–ի N 27-Լ հարամանի համաձայն, 2022-2023 ուսումնական տարում պետք է փորձարկվի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Հանրակրթության ուսումնական հաստատության 2–րդ, 5–րդ, 7–րդ և 10–րդ դասարանների, ևս 20 առարկանների, ծրագրերի հաստատման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանների նախագծերի հավելվածում տեղադրված են այն ծրագրերը, որոնք ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 29-ի համապատասխան հրամաններով պետք է փորձարկվեն Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Եթե հասատուվում են լրամաշակված ծրագրերը ապա նույն լրամաշաված ծրագրերի փորձարկումը Տավուշի մարզի ուսումնական հասատությոններում կառաջացնի նպատակահարմարության թյուրըմբռնում։ 2. Հրամանների նախագծերի ցանկում առկա են երկու՝ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներին վերաբերող նոր մշակված ու չփորձարկված ծրագրեր, որոնք նախատեսված են հենքային ուսուցման համար։ Ընդ որում, ակնհայտորեն խախտված է հենքային ուսուցման և խորացված ուսուցման ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը։ Այս առումով, պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ինչ նորմատիվ փաստաթղթի հիման վրա է ներմուծվել հենքային ուսուցումը։ 3. Ուսումնական հաստատությունների 2–րդ, 5–րդ, 7–րդ և 10–րդ դասարանների համար, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվող, առարկայական ծրագրերի հավելվածներով կցված են նյութեր, որտեղ նշված չէ, որ դա ծրագիր է, կամ նշված է, որ դա «առարկայի չափորոշչային վերջնարդյունքներ» է։ Կամ հրամանում գրված է, որ հաստավում է 2–րդ, 7–րդ և 10–րդ դասարանների համար առարկայական ծրագրեր, իսկ հավելվածում դրված են նյութեր նաև 5–րդ դասարանի համար։ Առկա են նույնանմա և այլ թերություններ։ 4. ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստավող առարկայական ծրագրերի հավելվածներում սահմանված չեն ըստ դասարանների ժամաքանակների բաշխումները, որը պետական չափորոշչի պահանջ է, բայց «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրում ըստ թեմաների կատարված է ժամաքանակի բաշխում։ 5. Հրամանների նախագծերին կից հավելվածներում կատարվածե են հղումներ առարկայի՝ ըստ կրթական աստիճանների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին, որոնք հաստատման ներկայացված չեն, կամ ներկայացված են միջառարկայական կապեր այնպիսի առարկաների հետ, որոնք ուսուցանվելու են ավելի բարձր դասարաններում։ Ընդունվել է ի գիտություն, ներկայացված առաջարկները կքննարկվեն, նախագծերում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
3 24.09.2022 10:10:51 Հանրային քննարկման դրված՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական լրամշակված ծրագրերը հաստատելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի թվով 23 հրամանների նախագծերը տրամաբանական հակասության մեջ են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 31-ի “ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 16-ի N 26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին” N 32-Ն հրամանով հաստատված ճանապարհային քարտեզի միջոցառումներին և դրանց իրականացման ժամկետներին, մասնավորապես 9-րդ և 11-րդ կետերին: Հաշվի առնելով, որ վերոհիշյալ ճանապարհային քարտզի 9-րդ կետի հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ. օգոստոսի 29-ի NN 23-43 հրամաններով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների լրամշակված ծրագրերը, իսկ 11-րդ կետով նախատեսված է, որ բոլոր առարկայական ծրագրերի և չափորոշիչների փորձարկումը ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 2,5,7,10-րդ դասարաններում պետք է իրականացվի 2023 թ. սեպտեմբերի 1-ից 2024 թ. մայիսի 3-րդ տասնօրյակում, ուստի անհասկանալի է ներկայումս Տավուշի մարզում փորձարկման փուլում գտվող ծրագրերը առանց որևէ փոփոխության՝ նույն բովանդակությամբ, հաստելու նպատակը և շտապողականությունը: Միաժամանակ գտնում եմ, որ ներկայացված հրամաններով հաստատվող առարկայական ծրագրերը լրամշակման կարիք ունեն, քանի որ դրանք ամբողջությամբ չեն ներառում ՀՀ կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական չափորոշչի 16-րդ կետով սահմանված՝ առարկայի ծրագրին ներկայացվող պահանջները: Ընդունվել է ի գիտություն, առարկայական որոշ ծրագրերի հրամաններ ուժը կորցրած են ճանաչվել, լրամշակված տարբերակները հաստատվել են և հրապարակվել:
4 25.09.2022 04:47:09 Հանրային քննարկման դրված՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական լրամշակված ծրագրերը հաստատելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի թվով 23 հրամանների նախագծերը տրամաբանական հակասության մեջ են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 31-ի “ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 16-ի N 26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին” N 32-Ն հրամանով հաստատված ճանապարհային քարտեզի միջոցառումների և դրանց իրականացման ժամկետների հետ, մասնավորապես` 9-րդ և 11-րդ կետերի: Հաշվի առնելով, որ վերոհիշյալ ճանապարհային քարտեզի 9-րդ կետի հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ. օգոստոսի 29-ի NN 23-ից 43 հրամաններով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների առարկայական լրամշակված ծրագրերը, իսկ 11-րդ կետով նախատեսված է, որ բոլոր առարկայական ծրագրերի և չափորոշիչների փորձարկումը ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 2,5,7,10-րդ դասարաններում պետք է իրականացվի 2023 թ. սեպտեմբերի 1-ից 2024 թ. մայիսի 3-րդ տասնօրյակում, հետևաբար անհասկանալի է ներկայումս ՀՀ Տավուշի մարզում դեռևս փորձարկման փուլում գտնվող առարկայական ծրագրերը առանց որևէ փոփոխության՝ նույն բովանդակությամբ, հաստատելու նպատակը և շտապողականությունը: Միաժամանակ գտնում եմ, որ ներկայացված հրամաններով հաստատվող առարկայական ծրագրերը լրամշակման կարիք ունեն, քանի որ դրանք ամբողջությամբ չեն ներառում ՀՀ կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական չափորոշչի 16-րդ կետով սահմանված՝ առարկայի ծրագրին ներկայացվող պահանջները: Խնդրու եմ չեղարկել նախորդը և դիտարկել այս տարբերակը Ընդունվել է ի գիտություն, լրացուցիչ կքննարկվի:
5 29.09.2022 04:19:41 В программе 5 класса необходимо ввести следующие темы: 1.Падежные формы существительного в различных значениях. 2.Способы выражения подлежащего и сказуемого в речи. 3.Словообразовательные модели имен существительных. Ձեր առաջարկը կքննարկվի, և ըստ անհրաժեշտության՝ կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
6 29.09.2022 04:49:53 В программу пятого класса необходимо ввести следующие темы: 1. Падежные формы существительного (в различных значениях). 2. Способы выражения подлежащего и сказуемого в речи. 3.Словообразовательные модели имён существительных. Ձեր առաջարկը կքննարկվի, և ըստ անհրաժեշտության՝ կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
7 29.09.2022 13:43:24 В программу пятого класса необходимо ввести некоторые темы. 1) Значения падежных форм существительного. 2) Способы выражения подлежащего и сказуемого в речи. 3) Словообразовательные модели имён существительных.” Ձեր առաջարկը կքննարկվի, և ըստ անհրաժեշտության՝ կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
8 03.10.2022 08:59:24 Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից առաջարկվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի լրամշակված ծրագրում կատարել ստորև ներկայացված փոփոխությունները։ 12․1 «ՎԵՐՔԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ» թեմայի նշված ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ․ Հիմնական նպատակը Հաղորդել տեղեկություն՝ -փափուկ հյուսվածքների վնասվածքներ, -փափուկ հյուսվածքների բաց վնասվածքներ՝ վերքեր, սահմանումը, տեսակները (կտրած, ծակած, կծած, հրազենային, անդամահատված, օտար մարմնով վերքեր և այլն), առաջացման մեխանիզմները, նշանները և առաջին օգնության քայլերը, -փափուկ հյուսվածքների փակ վնասվածքներ, -ոսկրամկանային համակարգի վնավածքներ, տեսակները (մկանների,կապանների ու ջլերի ձգում և պատռվածք, հոդախախտ, բաց և փակ կոտրվածք), առաջացման պատճառները և առաջին օգնության քայլերը: -տարբեր վնասվածքներով տուժածների տարահանման և տեղափոխման առանձնահատկությունները համապատասխան գույքի օգտագոծմամբ և/կամ դրա բացակայության դեպքում՝ ձեռքի տակ եղած միջոցներով: Վերջնարդյունքներ 1.Կատարի տուժածների առաջնային զննում և տեսակավորում, արագ կողմնորոշվի արտակարգ իրավիճակում: 2.Կազմակերպի առաջին օգնությունը տարբեր վնասվածքների դեպքում: 3.Ճիշտ ներկայացնի տուժածի վիճակը և առաջին օգնության քայլերը: 4.Իրականացնի մարմնի տարբեր հատվածներում առկա օտար մարմնի անշարժացումը ձեռքի տակ եղած միջոցներով: 5.Իրականացնի առաջին օգնության ցուցաբերումը, տուժածների տարահանումը և տեղափոխումը: Բովանդակություն Վնասվածքների տեսակները։ Վերքեր։ Վիրակապական նյութեր և միջոցներ։ Վերքի մշակում և վիրակապում։ Ախտահանման նյութեր և միջոցներ։ Խաչվող հասկացություններ Նյութ, էներգիա Վիրակապական նյութեր և միջոցներ։ Միջառարկայական կապեր Քիմիա։ Քիմիական նյութեր՝ ջրածնի պերօքսիդ, բետադին և դրանց կիրառման կարգը: ԹԵՄԱ 12.2-ի վերնագիրը և բովանդակությունը խմբագրել հետևյալ կերպ․ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ: ՇՈԿ Հիմնական նպատակը Հաղորդել տեղեկություն՝ -արյունահոսության տեսակների, առաջացման պատճառների, հիմնական ախտանիշների վերաբերյալ, -արյունահոսությունների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման քայլերի վերաբերյալ, -վնասվածքային շոկի, դրա տեսակների, առաջացման պատճառների և ցուցաբերվող առաջին օգնության վերաբերյալ: Վերջնարդյունքներ 1.Իրականացնի տուժածի զննումը, ճանաչի արյունահոսության տեսակը, ծանրության աստիճանը: 2.Տիրապետի արտաքին ուժեղ արյունահոսության ժամանակավոր դադարեցման ձևերին ձեռքի տակ եղած և հաշվեցուցակային միջոցներով (ճնշող վիրակապ, լարան, ոլորան և այլն): 3.Կողմնորոշվի և ցուցաբերի առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում: 4.Ցուցաբերի առաջին օգնություն քթային արյունահոսության ժամանակ: 5.Ցուցաբերի առաջին օգնություն արյունահոսության ժամանակ և իրականացնի տուժածի խնամքը: 6.Տարբերակի շոկերի տեսակները, ճանաչի դրանց նշանները և ընտրի առաջին օգնության ցուցաբերման հերթականությունը, ելնելով հայտնաբերած վնասվածքներից և տուժածի ծանրության աստիճանից: Առաջարկվող գործունեության ձևեր Կատարում են պայմանական տուժածի արյունահոսության դադարեցում ուղղակի սեղմմամբ, ճնշող վիրակապի և լարանի օգնությամբ: Տեսակավորում և տարահանում են արյունահոսող տուժածին: Կատարում են քայլեր շոկի զարգացման կանխարգելման և նվազեցման ուղղությամբ: «Որոշում են վնասվածքային շոկի ծանրության աստիճանը։» նախադասությունը հանել։ (Շոկի առկայությունը վկայում է տուժածի վիճակի ծանրության մասին:) ԹԵՄԱ 12.3 -ի վերնագիրը և բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԽԱՅԹՈՑՆԵՐ ԵՎ ԿԾԱԾ ՎԵՐՔԵՐ (ՕՁ, ԿԱՐԻՃ, ԿՐԵՏ, ՄԵՂՈՒ, ՇՈՒՆ, ԳԱՅԼ ԵՎ ԱՅԼՆ)։ ԱԼԵՐԳԻԿ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ։ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: ԱՆԱՖԻԼԱԿՏԻԿ ՇՈԿ։ Վերջնարդյունքներ 1.Իրականացնի առաջին օգնությունը կենցաղային թունավորումների, օձերի և թունավոր միջատների խայթոցների դեպքում: (Անհետաձգելի օգնությունը ցուցաբերվում է բժիշկների կողմից:) Առաջարկվող գործունեության ձևեր Համացանցի միջոցով դիտում են կենցաղային թունավորումների, խայթոցների և կծած վերքերի մասին նյութեր՝ դասակարգում են դրանք, ներկայացնում դասարանին և կատարում քննարկում: Կատարում են պայմանական տուժածի առաջին օգնության իրականացում: Պատճառ և հետևանք Իրազեկված /պաշտպանված/ կանխարգելիչ միջոցառումներ: Ընդունվել է ի գիտություն, լրացուցիչ կքննարկվի:
9 03.10.2022 09:01:34 Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից առաջարկվում է «Ես և շրջակա աշխարհը» առարկայի 2-րդ դասարանի լրամշակված ծրագրում կատարել ստորև ներկայացված փոփոխությունները։ «Անվտանգություն» թեմայի «Արտակարգ իրավիճկներ» ենթաթեմայի նշված կետերի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ Արտակարգ իրավիճակներ Շ.Ե.Ա.Ի1 Ցուցադրել տարբեր հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ գնահատելու, խուճապի չմատնվելու, կողմնորոշվելու, անվտանգության կանոնների և քայլերի հաջորդականության իմացություն, ցուցադրել առաջին օգնության քայլերի իմացությունը տարբեր իրավիճակների ժամանակ: 2Շ.Ե.Ա.Ի1գ Իմանալ համապատասխան վտանգի դեպքում օգնության հեռախոսահամարները: Նշել, որ օգնություն պետք է խնդրել միայն վստահելի մեծահասակից: Տիրապետել առաջին օգնության տարրական հմտություններին՝ տարիքային առանձնահատկություններին համապատասխան: (Մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Հայկական Կարմիր խաչի ընկերության ՀՀ ԿԳՄՍ նախարարույանն ուղղված թիվ 165 17.03.2022թ գրությամբ:) Ընդունվել է ի գիտություն, լրացուցիչ կքննարկվի:
home.european_union.image_alt
home.european_union.text