base.notification_banner.text
project.favorite.title

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված)  կատարել հետևյալ լրացումները․

  • հավելվածի 2-րդ կետում «իրականացնող» բառից հետո լրացնել «պետական մարմինների,» բառերը։
  • Լրացնել 23․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«23․1․ Ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետագա օգտագործման նպատակահարմարության հանգամանքը մաքսային մարմնի պահանջագրի հիման վրա մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված անվանացանկով ու չափաբաժիններով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով հաստատվելու և մաքսային մարմնին՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման շրջանակում ծառայողական շների վարժեցման համար օգտագործման հանձնվելու դեպքում  մաքսային մարմինը պետք է ունենա պահեստ: Պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, որոնք ապահովված են ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում տեղադրված են չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • project.old_project_time.text

    30.09.2022 - 15.10.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    State revenue

  • project.ministry.title

    State Revenue Committee

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1361

project.print.title

project.docs.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text