17.10.2022
Կցանկանայի ներկայացնել առկա հակասությունները... <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքում 09.02.2022թ կատարված փոփոխություններում ՀՈԴՎԱԾ 12 կետ 18-ում` Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ 8-րդ կետի 8. Հաստատության համակարգողի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը: 9. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ). 3) ինքնակենսագրություն` համաձայն ձև 2-ի: Վերջապես մրցույթի հայտարարության մեջ էլ / Ձև 1/-ում 1-ին կետով` Հաստատության համակարգողի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 3-և այլն.. Այս երեք փաստաթղթերից հետևանքը անհասկանալի է դարձնում ուսհաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) անհրաժեշտությունը: Ցանկալի կլինի այս բոլոր կետերում լինի հստակություն: