project.favorite.title
Under development
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 25.10.2017 06:10:57 | Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծում միավորել Պատասխանատու կառույցը և Համագործակից կառույցը/ներ սյունակները մեկ՝ Կատարողներ անվան սյունակի տակ, քանի իր կոնկրետ գործողությունների շրջանակում համագործակցությունը ևս կատարում է ենթադրում: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
2 | 25.10.2017 06:10:57 | Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծում երկու կառույցների մասով որոնք են՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, նախքան ռազմավարության հաստատումը, հստակեցված ներկայացնել որ գործողությունների կատարման գործընթացում որ կառույցն է պատասխատանտվություն ստանձնում: Բերված տարբերակում բոլոր 53 գործողությունների դիմաց սույն ոլորտային կառույցների մասնակցությունը սահմանված է «համաձայնությամբ», ինչը օբյեկտիվորեն ընկալելի է ՔՀԿ կառույցների պարագայում, բայց ոչ ՊՈԱԿ-ի և Նախագահի որոշմամբ ստեղծված հիմնադրամի պարագայում: |
Ընդունվել է ի գիտություն :
|
|||
3 | 25.10.2017 06:10:57 | Վերանայել և հստակեցնել ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակները, քանի որ բերված տարբերակով դրանք անորոշություն են ստեղծում և չի երևում թե իրականացման փուլում որ գործողություններն են «սնելու» մյուս գործողություններին: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
4 | 25.10.2017 06:10:57 | Ռազմավարության միջոցառումների ծրագրում բերված և ոչ մի գործողության համար սահմանված չեն մոնիտորինգի և գնահատման չափորոշիչները, ինչը անհնար է դարձնում միջոցառումների իրականացման արդյունավետության և իրատեսականության մասին պատկերացում կազմել: Առաջարկում եմ հնարավորինս սեղմ ժամկետում սահմանել սույն չափորոշիչները և դրանցով համալրված տարբերակը նոր դնել հանրային քննարկման: |
Ընդունվում է մասնակի:
|