Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 713-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 723-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՀՀ վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետով պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի այն որոշումները, որոնց ընդունման համար օրենքով սահմանված լիազորող նորմ չի գործել և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»:
Նախագիծը մշակվել է ի կատարումն նշված միջոցառումների ցանկի 6-8-րդ կետերի:
Նախագծով ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն, 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն, 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2011 թվականի մայիսի 26-ի N 713-Ն, 2011 թվականի մայիսի 26-ի N 723-Ն որոշումների նախաբանները շարադրվել են նոր խմբագրությամբ:
-
project.old_project_time.text
19.10.2022 - 03.11.2022
-
project.type.title
Decision
-
project.area.title
Social welfare
-
project.ministry.title
Ministry of Labor and Social Affairs
project.views.title 1178
project.print.title