11.11.2022
Առաջարկում եմ վերանայել Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բուլինգի հասկացությունը և վերաձևակերպել այն, քանի որ բուլինգի դրսևորումը կարող է անձնական կախվածության կամ խոցելի վիճակի օգտագործման հետ առնչություն չունենա ։
Under development
2 - project.vote.yes
1 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները
Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 3. Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ.
2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը և ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը.
3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որը կարող է լինել խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում խնամքի կազմակերպման եղանակով.
4) շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններ՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, շուրջօրյա խնամքի բաղադրիչ ունեցող երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ ու այլ պետական և ոչ պետական հաստատություններ, որոնք տրամադրում են շուրջօրյա խնամք.
5) երեխայի նկատմամբ բռնություն՝ երեխայի նկատմամբ ֆիզիկական, սեռական, տնտեսական կամ հոգեբանական բռնության ցանկացած ձև, չարաշահում կամ անտեսում.
6) երեխայի շահագործում՝ երեխայի կողմից ցանկացած գործողության կատարում կամ ծառայության մատուցում՝ երրորդ անձանց կողմից դրամական կամ այլ տեսակի օգուտ ստանալու նպատակով կամ առանց դրա, ինչպես նաև երեխային ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնել, պոռնկության, պոռնկագրական նյութերի կամ առարկաների արտադրության մեջ ներգրավել, երեխայի բջջի, հյուսվածքի, օրգանի կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների առուվաճառք, երեխային մուրացկանության կամ այլ հակասոցիալական կամ հակաիրավական գործունեության մեջ ներգրավել, երեխայի աշխատանքի վատթարագույն ձևեր, ինչպես նաև շահագործման այլ ձևեր.
7) երեխայի սեռական շահագործում՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործում՝ վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը տրամադրվում է երեխային կամ երրորդ անձին, ինչպես նաև երեխայի ներգրավում սեքսուալ ցանկացած այլ գործունեության մեջ.
8) երեխայի նկատմամբ սեռական բռնություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են երեխայի նկատմամբ.
9) երեխայի անտեսում` երեխայի կենսապահովման համար հիմնական պահանջմունքներից երեխայի զրկում կամ այդ պահանջմունքների չապահովում.
10) բուլինգ՝ երեխայի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելով մեկ կամ մի քանի անձանց կողմից պարբերաբար դիտավորյալ բացասական (տհաճ կամ վիրավորական) վարքագիծ, որն իրականացվում է բանավոր կամ գրավոր արտահայտության, ֆիզիկական կամ հոգեբանական բռնության գործադրմամբ, ներառյալ՝ կիբերբուլինգը, որն իրականացվում է առցանց միջավայրում՝ էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝ համակարգիչների, բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ.
11) ֆիզիկական (մարմնական) պատիժ՝ ցանկացած պատիժ, որի համար գործադրվում է ֆիզիկական բռնություն, և որը միտված է երեխային որոշակի ցավ կամ անհարմարություն պատճառելուն։
Հոդված 5. Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները
Հոդված 6․ Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները
Գ Լ ՈՒ Խ II.
ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 7. Երեխայի կյանքի իրավունքը
Հոդված 8. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը
Հոդված 9. Երեխայի գոյատևման և առողջ զարգացման իրավունքը
Հոդված 10. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը
Հոդված 11. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը
Հոդված 12. Շահագործման բոլոր ձևերից երեխայի պաշտպանության իրավունքը
Հոդված 13. Բուլինգից երեխայի պաշտպանության իրավունքը
Հոդված 14. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը
Հոդված 15. Երեխայի կրթության իրավունքը
Հոդված 16. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը
Հոդված 17. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում
Հոդված 18. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից
Հոդված 19. Ծնողների հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը
Հոդված 20. Երեխայի բնակելի տարածության իրավունքը
Հոդված 21. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը
Հոդված 22. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը
Հոդված 23. Երեխայի աշխատանքի իրավունքը
Հոդված 24. Երեխայի հանգստի, խաղալու և ժամանցի իրավունքը
Հոդված 25. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը
Հոդված 26. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը
Հոդված 27. Երեխայի անվտանգության ապահովումը
Հոդված 28. Երեխայի լսված լինելու իրավունքը և երեխայի մասնակցությունը
Հոդված 29. Արդարադատության հասանելիության իրավունք
Գ Լ ՈՒ Խ III.
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Հոդված 30. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանությունը
Հոդված 31. Երեխայի խնամքը և դաստիարակությունը շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում
Հոդված 32. Հաշմանդամություն, մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխայի իրավունքները
Հոդված 33. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը
Հոդված 34. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը
Հոդված 35. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը
Հոդված 36. Փախստական կամ ապաստան հայցող երեխայի իրավունքը
Հոդված 37. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս
Հոդված 38. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հոգեբուժական հաստատություններում
Գ Լ ՈՒ Խ IV.
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
Հոդված 39. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը
Հոդված 40. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով
1) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու մարմինների գործունեության համակարգումը, այդ թվում՝ վավերացված միջազգային պայմանագրերից բխող համակարգման գործառույթի իրականացումը.
2) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջոլորտային համագործակցության և տարբեր ոլորտների պատասխանատու գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների խթանումը.
3) երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության մշտադիտարկում, այդ թվում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային կոնվենցիոն պարտավորությունների իրականացման, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բյուջեի և դրա կատարման մշտադիտարկումը.
4) երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների վերլուծումն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունների և լուծումների մշակումը.
5) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին վերաբերող հիմնախնդիրների բացահայտումը և լուծումը.
6) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձևից, և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.
7) երեխայի շահագործումից և երեխայի նկատմամբ բռնություններից, ներառյալ՝ սեռական, երեխաների պաշտպանության, դրանց կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար պատասխանատու տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների միջև համագործակցությունն ու համակարգումը.
8) օրենսդրության վերանայման առաջարկությունների ներկայացումը երեխայի լավագույն շահի առաջնահերթությունն ապահովելու նպատակով.
9) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
Հոդված 41. Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը
1) ապահովում է Ազգային հանձնաժողովի գործունեության իրականացումը, նիստերի կազմակերպումն ու իրազեկումը, նիստերի օրակարգերի և փաստաթղթերի նախապատրաստումը, նիստերի պատշաճ կազմակերպումը և այլ կազմակերպչական գործողությունների իրականացումը.
2) ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, այլ կառույցների հետ համագործակցությունը,
3) ապահովում է Ազգային հանձնաժողովի կայացրած որոշումների, առաջարկությունների, մշակած փաստաթղթերի պատշաճ ձևակերպումն ու տարածումը,
4) իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվության, այդ թվում՝ տվյալների հավաքագրումն ու պահպանումը,
5) իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող զեկույցների, տեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը,
6) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ V
ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 42. Երեխայի պաշտպանության համակարգը
Հոդված 43. Սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնի լիազորությունները երեխայի պաշտպանության ոլորտում
1) իր իրավասության շրջանակներում մշակում և իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը, սահմանում է երեխայի պաշտպանության ոլորտի պետական ծառայությունների չափորոշիչները և նկարագրերը,
2) մշակում է ընտանիքում երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց, ներառյալ՝ երեխաների պաշտպանության ռազմավարությունը և համակարգում է դրա իրականացումը,
3) մասնագիտական վերահսկողություն է իրականացնում խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ,
4) կազմակերպում է լիազոր պետական մարմնին կից համադրման բազմամասնագիտական խորհրդի աշխատանքը,
5) կազմակերպում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների այլընտրանքային խնամքը պետական շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում, այդ թվում՝ իրականացնում է երեխաների ուղեգրում հաստատություն,
6) լիցենզավորում է երեխաների շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունները և վերահսկում է դրանց գործունեությունը,
7) առանձին ստորաբաժանման միջոցով վերահսկողություն է իրականացնում այլընտրանքային խնամքի բոլոր ձևերի կազմակերպման նկատմամբ,
8) կազմակերպում է ընկեցիկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրումը Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, որի համար կից ստեղծում է համադրման բազմամասնագիտական խորհուրդ և կազմակերպում է դրա աշխատանքները,
9) իրականացնում է մշտադիտարկում երեխաների պաշտպանության, այլընտրանքային խամքի կազմակերպման և որդեգրման ոլորտում մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից՝ դրանց պատվիրակված լիազորությունների նկատմամբ։
Հոդված 44. Երեխայի պաշտպանության ոլորտում միասնական սոցիալական ծառայության լիազորությունները
Միասնական սոցիալական ծառայությունը՝
1) իրականացնում է խնամակալ, հոգաբարձու, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն մարզպետարաններին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին,
2) խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ տարածքային կառավարման պետական մարմնի նախաձեռնությամբ իրականացնում է երեխայի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն,
3) որպես աջակցող ցանցի մասնակից՝ ներգրավվում և աջակցում է ընտանիքի հետ երեխայի վերամիավորման գործընթացին, ինչպես նաև աջակցում երեխային ընտանիքից բաժանելու կանխարգելմանը։
Հոդված 45. Երեխայի պաշտպանության ոլորտում տարածքային կառավարման պետական մարմնի լիազորությունները
1) վերահսկողություն է իրականացնում երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմնին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ,
2) աջակցում է համայնքային սոցիալական աշխատողներին երեխայի պաշտպանության ոլորտի լիազորություններ իրականացնելու ընթացքում, տրամադրում է խորհրդատվություն,
3) հրավիրում և վարում է տարածքային կառավարման պետական մարմնին կից երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստերը։ Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
4) երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում երեխայի պաշտպանության նպատակով ընտանիքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ներգործության միջոց կիրառելու մասին,
5) երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության որոշում է կայացնում՝ առաջարկելով երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակել և խնամակալի կամ հոգաբարձուի մոտ տեղավորել, ինչպես նաև խնամատար ընտանիք կամ շուրջօրյա խնամքի հաստատություն տեղավորելու մասին,
6) կարիքների գնահատման արդյունքների հիման վրա իրականացնում է խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձանց հաշվառում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով,
7) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատում,
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում որդեգրման ենթակա երեխաների, ինչպես նաև խնամատարության ենթակա երեխաների հաշվառում,
9) կազմակերպում է երեխաների խնամքը խնամատար ընտանիքներում, այդ թվում ստորագրելով պայմանագրերն ու տեղեկացնելով համայնքի սոցիալական աշխատողին մշտադիտարկում իրականացնելու և աջակցություն կազմակերպելու համար,
10) դիմում է դատարան՝ ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցով,
11) սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում տեղեկատվություն ստանալիս 24 ժամվա ընթացքում հրավիրում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ, որի եզրակացության հիման վրա հաստատում կամ մերժում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կայացրած որոշումը։
Հոդված 46. Երևան քաղաքում երեխայի պաշտպանության ոլորտում լիազորությունների առանձնահատկությունները
Հոդված 47. Երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմնի լիազորությունները
1) իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտված ընտանիքների և երեխաների հայտնաբերմանն ուղղված քայլեր,
2) կատարում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների և երեխաների հայտնաբերված դեպքերի նախնական գնահատում, ուսումնասիրություն, դեպքի մասին տեղեկատվության մուտքագրում տեղեկատվական համակարգ, դեպքի վարում և մշտադիտարկում,
3) ըստ անհրաժեշտության ուղղորդում է ընտանիքին միասնական սոցիալական ծառայություն՝ համալիր գնահատման և պետական աջակցության տրամադրման նպատակով,
4) ուղղորդում է երեխաներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին համայնքային ծառայություններ, կազմակերպում է համայնքային աջակցության այլ ձևեր,
5) համագործակցելով երեխայի և ընտանիքի հետ շփվող կազմակեպությունների և անձանց հետ՝ իրականացնում է երեխաների նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի դեպքերի հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված քայլեր և արձագանքում է դրա վերաբերյալ ստացված ահազանգերին,
6) երեխայի նկատմամբ բռնության կասկածի դեպքում իրականացնում է ընտանիքի և երեխայի պարբերական մշտադիտարկում,
7) իրականացնում է երեխայի նկատմամբ բռնության դեպքի գնահատում՝ անհրաժեշտ միջամտությունը որոշելու նպատակով,
8) ընտանիքի հետ համագործակցությամբ ձեռնարկում է անհրաժեշտ միջամտություն բռնության ռիսկը նվազեցնելու կամ բռնությունը կանխարգելելու նպատակով,
9) ընտանիքի բացակայության կամ դրա հետ համագործակցության անհնարինության դեպքում ներկայացնում է դեպքը տարածքային կառավարման պետական մարմնին՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում այլընտրանքային խնամքի և հարակից հարցերի քննարկման և որոշման կայացման նպատակով,
10) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ իրականացնում է երեխայի տեղափոխումն ընտանիքից խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, խնամատար ընտանիք, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն՝ տարածքային կառավարման պետական մարմնի որոշման հիման վրա,
11) երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ անհապաղ իրականացնում է երեխայի հրատապ այլընտրանքային խնամքի կազմակերպումը, ներառյալ՝ տեղափոխումն ընտանիքից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն՝ այդ մասին անհապաղ հայտնելով տարածքային կառավարման պետական մարմնին, ,
12) աջակցություն է ցուցաբերում խնամակալներին, հոգաբարձուներին, խնամատար և որդեգրող ծնողներին՝ տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն
13) երեխային ընտանիքից հեռացնելու դեպքում կազմակերպում է վերամիավորմանն ուղղված աշխատանք ծնողների կամ ընտանիքի այլ անդամների հետ, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին,
14) իրականացնում է խնամակալության, հոգաբարձության, խնամատարության և որդեգրման մշտադիտարկում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,
15) ապահովում է հերթափոխով հերթապահության իրականացնում՝ հրատապ դեպքերի համար ապահովելով 24-ժամյա արձագանքում։
Հոդված 48. Երեխայի պաշտպանության ոլորտում պարտադիր համագործակցությունը և պարտադիր ահազանգումը
Գ Լ ՈՒ Խ VI.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 49. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար
Սույն օրենքը խախտող ֆիզիկական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց կազմակերպությունները և հիմնարկները, ինչպես նաև իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Հոդված 50. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 11-րդ կետերում «10 տարին լրացած երեխայի համաձայնությունը» բառերը փոխարինել «երեխայի համաձայնությունը՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝
«1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։»,
2) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին և 1.2-րդ մասեր.
«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային:
1.2. Անկախ որդեգրման գործով երեխայի անմիջական մասնակցությունից՝ որդեգրվող երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, դատարանը հաշվի է առնում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը վերարտադրելիս կամ լսելիս դատարանը ներգրավում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչի մասին համապատասխան նշում կատարվում է արձանագրության մեջ:»,
3) 2-րդ մասում հանել «հաշվի առնելով նրա տարիքը և հասունության մակարդակը» բառերը,
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝
«4.1. Դատարանը վճիռ է կայացնում դիմումը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում։»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքի մասին» բառերը փոխարինել «ընտանեկան» բառով, իսկ 3-րդ մասում «մնացել են» բառերից առաջ լրացնել «փաստացի» բառը:
Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինները» բառից հետո ավելացնել «, դրանց սեփական և պետության պատվիրակած լիազորությունները» բառերը։
Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասում, 41-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նման այլ» բառերը փոխարինել « շուրջօրյա խնամք տրամադրող այլ » բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 605-րդ հոդվածում հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նույնանման այլ» բառերը փոխարինել « շուրջօրյա խնամք տրամադրող այլ » բառերով։
Հոդված 5. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 2-րդ մասից և 1068-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նմանօրինակ» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով։
Հոդված 6. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերից հանել «դաստիարակչական» բառը։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածում․
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից։
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի 19-րդ հոդվածում 8-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ մաս.
8.1 ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
|
8.1.1 |
Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում երեխայի խնամքի և դաստիարակության իրականացման համար՝ տարեկան |
բազային տուրքի |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1-րդ բաժնով.
|
«9.1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
|
|
|
|
|
|
1. |
Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում երեխայի խնամքի և դաստիարակության իրականացում |
ԿՄ |
|
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 2-րդ հոդվածում «առանց ծնողական խնամքի մնացած» բառերը փոխարինել է «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված» բառերով:
Հոդված 2. Օրենսգրի 41-րդ հոդվածի 2-րդ մասում, 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում, 54-րդ հոդվածի 3-րդ մասում, 56-րդ հոդվածի 3-րդ մասում, 57-րդ հոդվածի 1-ին մասում, 62-րդ հոդվածի 4-րդ մասում, 111-րդ հոդվածի 1.2-րդ մասում, 113-րդ հոդվածի 2-րդ մասում, 116-րդ հոդվածի 3-րդ մասում, 120-րդ հոդվածի 2-րդ մասում, 126-րդ հոդվածի 4-րդ մասում, 132-րդ հոդվածի 1-ին մասում, 136-րդ հոդվածի 2-րդ մասում, 137-րդ հոդվածի 7-9-րդ մասերում «շահեր» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «լավագույն շահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։
Հոդված 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝
«4. Երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրավասու մարմինները Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ անհապաղ իրականացնում են երեխայի հրատապ այլընտրանքային խնամքի կազմակերպում, ներառյալ՝ երեխայի տեղափոխումն ընտանիքից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն։»
Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածում՝
«4. Երեխայի կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը, դատարանը կամ այլ մարմիններ և կազմակերպություններ, որոնք ապահովում են սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը կամ պետք է լսեն այդ կարծիքը, ներգրավում են մանկական հոգեբան կամ սոցիալական աշխատող:
Երեխայի կողմից տրամադրված գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչն արձանագրվում է:»:
Հոդված 5. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝
«4. Եթե երեխայի անվան վերաբերյալ երեխայի և ծնողների կամ ծնողներից մեկի միջև առկա է անհամաձայնություն, ապա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը տրամադրում է մտորման ժամկետ մինչև մեկ ամիս ժամկետով, որից հետո այն չկարգավորելու դեպքում՝ անհամաձայնությունը լուծվում է դատական կարգով: Երեխայի անվան վերաբերյալ դատավարության ընթացքում երեխայի շահերը ներկայացնում է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, ինչպես նաև 112-րդ հոդվածի 3-րդ մասում «երեխաների շահեր» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «երեխայի լավագույն շահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։
Հոդված 7. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության (մանկատուն) կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ հաստատություններից» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասում՝
2) 4-րդ կետում «դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից» բառերով,
3) 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենսգրքի 60-րդ հոդվածում՝
«Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից տասնօրյա ժամկետում:»։
Հոդված 10. Oրենսգրքի 63-րդ հոդվածում`
«1. Ելնելով երեխայի լավագույն շահից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ։ Այդ վճռում դատարանը կարող է անդրադառնալ նաև՝
2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-2.3-րդ մասեր.
2.1. Ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխայի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողը կամ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության ղեկավարն իր նախաձեռնությամբ երեխայի ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի հետ համատեղ աջակցում են ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողին հաղթահարել ծնողական իրավունքների սահմանափակման հիմք հանդիսացող խնդիրները և դժվարությունները:
2.2. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ մասին տեղեկացնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։
2.3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն փոխում իրենց վարքագիծը կամ չեն կատարում դատարանի վճռով սահմանված պահանջները, ապա մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել դատարան ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի լավագույն շահից:»,
3) 4-րդ մասում «պարտադիր մասնակցությամբ» բառերը փոխարինել «ու երեխայի օրինական ներկայացուցչի, ներառյալ՝ այն շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինողի, պարտադիր մասնակցությամբ, որտեղ իրականացվում է երեխայի խնամքն ու դաստիարակությունը» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 65-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասություններ՝ «Ծնողական իրավունքները սահմանափակված ծնողը երեխայի հետ կապ ունենալու արգելքը կարող է վիճարկել դատական կարգով։ Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ։ Երեխան, ում ծնողի ծնողական իրավունքները սահմանափակվել են, խնամակալի կամ հոգաբարձուի կամ այլ օրինական ներկայացուցչի միջոցով կարող է դատական կարգով վիճարկել իր ծնողի հետ կապ ունենալու արգելքը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին:»:
Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝
«3. Երեխաներին պահելու համար միջոցները (ալիմենտը) վճարվում են անկանխիկ ձևով:»:
Հոդված 13. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասում «դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 73-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝
«3. Անաշխատունակ չափահաս զավակներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով:»:
Հոդված 15. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝
«4.1. Անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով:»:
Հոդված 16. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասությամբ՝ «Ամուսինների (նախկին ամուսինների) միջև ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով:»:
Հոդված 17. Օրենսգրքի 6-րդ բաժնի և 17-րդ գլխի վերնագրերում «ՄՆԱՑԱԾ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ» բառերը։
Հոդված 18. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝
«3. Բացի խնամակալության և հոգաբարձության մարմիններից առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնում են պետական կառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում, ինչպես նաև մասնավոր և հասարակական կազմակերպությունները։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն իրականացնող մարմինների և կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:»:
Հոդված 19. Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝
«1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների դեպքերի բացահայտման հիմնական պատասխանատուն համայնքի սոցիալական աշխատողն է, ում այդ հարցում աջակցում են նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ հաստատությունները և դրանց պաշտոնատար անձինք:
Սույն մասում նշված կազմակերպությունների պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ տեղեկատվությունը, անհապաղ այն հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:»
«1.1. Առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս խնամակալության և հոգաբարձության մարմինն անհապաղ իրականացնում է այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխայի և ընտանիքի նախնական գնահատում և դեպքի ուսումնասիրություն։»,
«3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ և այդ մասին եռօրյա ժամկետում հայտնելով մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ուսումնասիրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակի հաշվառման հիմքերը, եռօրյա ժամկետում հաստատում է կարգավիճակը և այդ մասին հայտնում է լիազորած պետական մարմնին։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,
«5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տվյալների փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 20. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝
«1.3. Այլընտրանքային խնամքի հրատապ կարիքի դեպքում համայնքի սոցիալական աշխատողը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ կազմակերպում է այն՝ նախապատվություն տալով մերձավոր ազգականի մոտ երեխայի խնամքի կազմակերպմանը՝ փաստացի խնամակալության կամ հոգաբարձության միջոցով, կամ ճգնաժամային խնամատարությանը, իսկ դրանց անհնարինության կամ երեխայի լավագույն շահից չբխելու դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում խնամքի կազմակերպմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Այն դեպքում, երբ երեխան տեղափոխվել է փաստացի խնամակալության կամ հոգաբարձության, երեխայի խնամքը կազմակերպելուց հետո համայնքի սոցիալական աշխատողը դիմում է միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատման համար։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը հնգօրյա ժամկետում կազմակերպում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատմումը և տրամադրում եզրակցության։ Եզրակացության հիման վրա համայնքի սոցիալական աշխատողը նախաձեռնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից խնամակալության կամ հոգաբարձության հաստատում։
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.8-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքի մասին համայնքի սոցիալական աշխատողն անհապաղ հայտնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։
1.4. Երեխայի խնամակալության կամ հոգաբարձության կազմակերպման վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում, համայնքի սոցիալական աշխատողը դիմում է մարզպետարան, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելու միջնորդությամբ: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրուրդն ուսումնասիրելով դեպքի մանրամասները եզրակացություն է տալիս՝ առաջարկելով երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակելու, իսկ դրա անհնարինության կամ երեխայի շահերից չբխելու դեպքում՝ երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կամ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն տեղավորելու մասին:»,
«2. Մինչև սույն հոդվածի 1.3-րդ մասի երկրորդ պարբերությամբ և 1.4-րդ մասով նախատեսված դեպքերում խնամքը կազմակերպելը, երեխաների խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։»,
«2.1․ Երեխայի խնամքը կազմակերպելուց հետո, երեխայի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողը, իսկ երեխայի` հաստատությունում գտնվելու դեպքում, հաստատության ղեկավարը նախաձեռնում է երեխայի՝ կեսնաբանական ընտանիք վերադարձին ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին և ըստ անհրաժեշտության՝ այլ պետական ու ոչ-պետական մարմինների ներկայացուցիչների՝ իրենց լիազորությունների շրջանակներում երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձին աջակցելու համար։ Երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձի նպատակով ընտանիքի սոցիալական գնահատման համար համայնքի սոցիալական աշխատողը ներգրավում է ընտանիքի գտնվելու վայրի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին, որի գնահատման եզրակացության հիման վրա ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը դիմում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին՝ երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին որոշում կայացնելու նպատակով։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է վերադարձնել երեխային կենսաբանական ընտանիք և կազմակերպում է երեխայի տեղափոխումը՝ կախված երեխայի խնամքի կազմակերպման ձևից առաջարկելով խնամակալության և հոգաբարձության մարմնին դադարեցնել երեխայի նկատմամբ նշանակված խնամակալությունը կամ հոգաբարձությունը, լուծելով պայմանագիրը խնամատար ընտանիքի հետ կամ որոշումն ուղղորդելով շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն և երեխային իր կենսաբանական ընտանիք ուղեկցելու համար»։
«5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը կարող է կազմակերպվել միայն այն շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում, որոնք օրենքով սահմանված կարգով ստացել են երեխայի խնամքի և դաստիարակության լիցենզիա։ Երեխայի խնամքի և դաստիարակության իրականացման լիցենզիայի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 21. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝
«2.2. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ փաստացի խնամակալի (հոգաբարձուի) կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն (այսուհետ` Ոստիկանություն) ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունը ստանալուց անմիջապես հետո: Գտնված (ընկեցիկ) երեխայի փաստացի խնամակալը (հոգաբարձուն) պարտավոր է վերոնշյալ հարցումն ուղարկել երեխայի հայտնաբերումից հետո եռօրյա ժամկետում, իսկ Ոստիկանությունը ծնողներին չհայտնաբերելու դեպքում, հարցման պատասխանը ներկայացնում է հարցումն ստանալուց հետո ոչ շուտ, քան 3 ամսվա և ոչ ուշ քան 4 ամսվա ընթացքում:»,
«5. Որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի մասին գնահատականը տրվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի գործունեությունը, գործառույթները և երեխայի առողջական վիճակի մասին եզրակացության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հանձնաժողովի ձևավորման կարգը և անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրամանով։»։
Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 112.1-ին հոդվածով.
«Հոդված 112.1 Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումը
Հոդված 23. Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝
«Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է՝
1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։»,
«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային:»,
«2.1. Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից երեխայի որդեգրման, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրման երեխային՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության կամ անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, այդ թվում որդեգրման գործընթացը կազմակերպելու ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների և այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,
Հոդված 24. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 113.1-ին հոդվածով.
«Հոդված 113.1 Օտարերկրյա որդեգրման առանձնահատկությունները
1․ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինն ուսումնասիրում է որդեգրել ցանկացող հաշվառված անձի ներկայացված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում դիմողից, նրա լիազորված անձից, հավատարմագրված կազմակերպությունից կամ ընդունող պետության լիազորած մարմնից պահանջում է անհրաժեշտ, բայց չներկայայացված փաստաթղթեր։ Եթե 30 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում, դիմումն ինքնաշխատ կերպով ջնջվում է էլեկտրոնային շտեմարանից և մնում առանց քննության։
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում երեխայի տեղավորման հնարավորությունների պատշաճ քննարկումից հետո, որոշելով, որ օտարերկրյա որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից, դիմողին տրամադրում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, որն ուժի մեջ է տրման օրվանից 18 ամիս:
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա պատրաստում է զեկույց՝ դիմողի անձի, որդեգրում իրականացնելու իրավունքների և հնարավորությունների, կենսագրական տվյալների, բժշկական քարտի և ընտանիքի պատմության, որդեգրման պատճառների, օտարերկրյա որդեգրում իրականացնելու ունակության, ինչպես նաև այն երեխաների բնութագրի վերաբերյալ, որոնց համար նրանք պետք է հոգ տանեն։ Զեկույցն իր մեջ պետք է նաև ներառի լիազորած մարմնի կողմից տրված տեղեկանք, որ երեխային թույլատրվում է կամ թույլատրվելու է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն և մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում:
4․ Զեկույցը պատրաստելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը զեկույցն ուսումնասիրելու և որդեգրման գործընթացին ընթացք տալու համար այն ուղարկում է ծագման պետության համապատասխան մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը, ինչպես նաև դիմողին է փոխանցում երեխայի մասին իր պատրաստած զեկույցը։
Հոդված 25. Օրենսգրքի 114-րդ հոդվածում
«1. Սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցողերեխաները մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվառվում են որպես որդեգրման ենթակա երեխա։»,
«1.2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է 18 ամսով:
1.3. Որդեգրել դառնալ ցանկացող անձի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողի կամ մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակը հնգօրյա ժամկետում իրականացնում է որդեգրել դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գանահատում և մարզպետարանին, իսկ երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին է դրամադրում գնահատման մասին եզրակացություն։»:
Հոդված 26. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության և հոգաբարձության մարմինների, մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների, ինչպես նաև «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների կենտրոնական մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների գործունեությունը:»:
Հոդված 27. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 115.1-ին հոդվածով.
«Հոդված 115.1 Օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների գործունեությունը
1․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար հավատարմագրված կազմակերպությունը պետք է՝
2․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կազմակերպությունը կարող է գործել մեկ այլ պետության տարածքում, ինչպես նաև մեկ այլ պետությունում հավատարամգրված կազմակերպությունը կարող է գործել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն համապատասխան երկու պետությունների իրավասու մարմինների թույլտվության և համաձայնության դեպքում:
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի կողմից հավատարմագրում ստանալու համար կազմակերպությունը կամ դրա հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմին ներկայացնում է՝
4․ Հավատարմագիրը տրամադրվում է երեք տարի ժամկետով, որը պարբերաբար նույն ժամկետով կարող է երկարացվել Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի կողմից, եթե Հայաստանի Հանրապետությունում գործունեության ընթացքում թույլ չի տրվել սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտում կամ թերացում։
5․ Երեխաների լավագույն շահերը պաշտպանելու և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի նպատակներն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը հավատարմագրված մարմինների նկատմամբ կարող է կիրառել հետևյալ սահմանափակումները՝
6․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը կարող է կասեցնել հավատագրումը, եթե՝
7․ Հավատարմագրի կասեցումից 6 ամսվա ընթացքում թերությունները չվերացնելու կամ պահանջները չապահովելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը կարող է դադարեցնել հավատագրի գործունեությունը։ Հավատագրի գործունեությունը կարող է դադարեցվել նաև եթե մեկից ավելի անգամ կատարվել է հավատարմագրի կասեցում:
Հոդված 28. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝
«ը) այն անձանց, որոնց բնակելի տարածքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին: Սեփականության իրավունքով մեկից ավելի բնակելի տարածքի առկայության դեպքում գնահատվում է որդեգրել ցանկացող անձի կողմից նշված բնակելի այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ.»,
«ժ) այն անձանց, ովքեր դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.
ի) այն անձանց, ովքեր Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանիքում բռնություն գործադրած անձինք:»,
«1.1. Դատվածություն չունեցող անձի կողմից երեխա որդեգրելու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև որդեգրման մասին դատարանի վճռի կայացումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձի ընտրությունը, հաշվառումը, որակավորումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:»,
«7. Եթե որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումն արգելող նորմը կիրառելի է առնվազն ամուսիններից մեկի նկատմամբ, ապա ամուսինները չեն կարող երեխա որդեգրել:»:
Հոդված 29. Օրենքի 117-րդ հոդվածում՝
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերությունը կիրառելի է որդեգրել ցանկացող ամուսիններից միայն մեկի նկատմամբ՝ ըստ ամուսինների ցանկության:»:
Հոդված 30. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում երեխայի ծնողի գրավոր հրաժարումը համարվում է համաձայնություն երեխայի որդեգրման վերաբերյալ՝ գրավոր հրաժարումից առնվազն 6 ամիս անց: Որդեգրման հնարավորության մասին ծնողը նախազգուշացվում է գրավոր հրաժարումը ներկայացնելու պահին։»,
Հոդված 31. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը, որը հաշվի է առնվում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:»:
Հոդված 32. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում, 125-րդ հոդվածի 2-րդ մասում և 132-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում՝ «Տասը տարին լրացած» բառերը փոխարինել «Որդեգրման փաստի մասին տեղյակ» բառերով:
Հոդված 33. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝
1) վերնագրում, 1-ին մասի առաջին պարբերությունում և 2-րդ մասում «որդեգրման» բառից հետո լրացնել «կամ որդեգրման գործընթացի» բառերը,
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման» բառերը փոխարինել «մասնագիտական կամ ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման, ինչպես նաև որդեգրման գործընթացի» բառերով,
3) 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ նախադասություն՝ «Կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության բացակայության դեպքում կենսաբանական ծնողը ցանկացած պահին կարող է փոխել իր դիրքորոշումը և գրավոր համաձայնություն ներկայացնել սույն մասում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ:»,
4) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-3.4-րդ մասեր՝
«3.1. Որդեգրման ենթակա երեխաների, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն ստացած անձանց վերաբերյալ անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ժամանակ, բնակության վայր, առողջական վիճակը և այլն), կենտրոնացված հաշվառման ժամկետը, և ներկայացված փաստաթղթերը, երեխա որդեգրելու նախընտրելի չափանիշները, երեխաների հետորդեգրման գործընթացում ստացված տեղեկությունները, որոնք հայտնի են դառնում որդեգրման գործընթացը կազմակերպող և իրականացնող իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց՝ հրապարակման ենթակա չեն:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված տեղեկությունները հասանելի են միայն որդեգրման գործընթացին մասնակցող մարմիններին, այդ թվում՝ մարզպետարաններին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններին, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին և դրանց հայաստանյան ներկայացուցիչներին, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացին մասնակցող անձանց, ինչպես նաև դատարանին, դատախազությանը, նախաքննության և հետաքննության մարմիններին՝ ըստ վերջինների իրավասության և գործառույթների շրջանակի:
3.3. Որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց:
3.4. Այլ անձանց, այդ թվում՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն չստացած, և նրանց ներկայացուցիչներին՝ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները տրամադրման ենթակա չեն:»,
5) 4-րդ մասում «Տեղեկատվության» բառը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկության» բառերով:
Հոդված 34. Օրենսգրքի 128.1-րդ հոդվածում՝
«3.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն աջակցություն են տրամադրում ընտանիքին՝ համակեցությունն ու համերաշխությունն ապահովելու, ընտանեկան միջավայր ձևավորելու, ինչպես նաև առաջացող սոցիալական խնդիրները կարգավորելու նպատակով:»,
Հոդված 35. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասում.
Հոդված 36. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ՝ նրանց խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու և շահերը պաշտպանելու նպատակներով:»:
Հոդված 37. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 134.1-րդ հոդվածով՝
«Հոդված 134.1 Փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը
Հոդված 38. Օրենսգրքի 135-րդ հոդվածի՝
«4. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը և դադարեցնելը, խնամակալին կամ հոգաբարձուին ներկայացվող պահանջները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարելու նրա ունակությունները գնահատելու չափորոշիչները, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու վեճի կամ անհամաձայնության դեպքում դրանց լուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 39. Օրենսգրքի 136-րդ հոդվածի՝
Հոդված 40. Օրենսգրքի 137-րդ հոդվածում՝
«11. Խնամատարության կազմակերպումը, այդ թվում՝ խնամատարության ենթակա երեխաների հաշվառումը, խնամատար դառնալ ցանկացող անձանց հաշվառումը, խնամատարության ենթակա և խնամատար դառնալ ցանկացող անձնաց համադրման նպատակով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմակերպումը, վերջինիս եզրակացության հիման վրա խնամատար ընտանիքի ընտրության հաստատումն իրականացնում է մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը»։
Հոդված 41. Օրենսգրքի 137.1-րդ հոդվածում`
«2.1. Եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում, ապա ելնելով երեխայի լավագույն շահից՝ խնամքի կազմակերպման ձևի ընտրության և փոփոխության մասին կազմակերպության գտնվելու վայրի մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը տալիս է եզրակացություն:»,
«4) դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում,
«4.1 Դատվածություն չունեցող անձի խնամատար ծնող դառնալու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև Խնամատարության պայմանագրի կնքումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անձի ընտրությունը, հաշվառումը, որակավորումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:,
«6.1. Խնամատարության պայմանագրի վաղաժամկետ լուծման այլ հիմքեր կարող են նախատեսվել Խնամատար պայմանագրում:
6.2. Ճգնաժամային խնամատարության դեպքում խնամատարության պայմանագիրը կնքվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ հանդիսացող համայնքի սոցիալական աշխատողի և ճգնաժամային խնամատարության ծառայություն մատուցելու պատրաստ ճանաչված խնամատար ծնող դառնած ցանկացող անձի միջև։»:
Հոդված 42. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝
«1.1. Երեխան խնամատարության ենթակա չէ, եթե այլընտրանքային խնամքը կազմակերպված է այլ կերպ և սկսված է կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման ակտիվ գործընթաց ։»,
Հոդված 43. Օրենսգրքի 138.1-րդ հոդվածում՝
2) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-13-րդ կետեր՝
«10) այն անձանց, ովքեր դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից,
11) այն անձանց, ովքեր չարաշահել են խնամատար ծնողի իրավունքները, ինչի հիմքով Խնամատարության պայմանագրը վաղաժամկետ լուծվել է,
12) այն անձանց, ովքեր Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանիքում բռնություն գործադրած անձինք,
13) երեխայի հետ մերձավոր ազգակցան կապի մեջ գտնվող անձանց և նրանց ամուսինների՝ բացի մասնագիտացված և ճգնաժամային խնամատար ընտանիքներում կազմակերպվող խնամքի և դաստիարակութան:»,
3) 2-րդ մասում «խնամակալի» բառից հետո լրացնել «կամ հոգաբարձուի» բառերը, իսկ «պարտականություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խնամակալին (հոգաբարձուին) վերապահված իրավունքից»,
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-5-րդ մասեր՝
«3. Մարզպետարանները, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը վարում է խնամատար ծնողների ռեեստրը, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 44. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝
Հոդված 45. Օրենսգրքի 139.1-րդ հոդվածում՝
«2.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությանն աջակցում է համայնքի սոցիալական աշխատողը, որն իր գործունեության իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ խնամատար ընտանիքի կամ հոգեզավակի, նրանց կենսապայմանների, փոխհարաբերությունների և երախայի իրավունքների իրացման արդյունավետության վրա ազդող այլ պայմանների ու պատճառների մասին տեղեկատվությունն անհապաղ հայտնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:»,
«7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն տաս աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո եռօրյա ժամկետում` տեղեկացնել Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում այդ փոփոխության մասին տեղեկացնել խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին։»:
Հոդված 46. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «համար տասը տարին լրացած» բառերը փոխարինել «փաստի մասին տեղյակ» բառերով:
Հոդված 47. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «աշխատավարձերի» բառից առաջ լրացնել «ալիմենտի» բառը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝
«3. Ալիմենտի վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
project.old_project_time.text
04.11.2022 - 21.11.2022
project.type.title
Law
project.area.title
Social welfare
project.ministry.title
Ministry of Labor and Social Affairs
project.views.title 2868
project.print.title11.11.2022
Առաջարկում եմ վերանայել Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բուլինգի հասկացությունը և վերաձևակերպել այն, քանի որ բուլինգի դրսևորումը կարող է անձնական կախվածության կամ խոցելի վիճակի օգտագործման հետ առնչություն չունենա ։
11.11.2022
Օրենքի կիրարկումն առավել թիրախավորված ապահովելու և առհասարակ՝ երեխայի պաշտպանության համակարգն առավել զգայուն դարձնելու համար առաջարկում ենք Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ կետի 4 և 5 ենթակետերում, ինչպես նաև 42-րդ հոդվածի 1-ին կետում ավելացնել «հաշվի առնելով աղջիկ և տղա երեխաների առանձնահատկությունները» արտահայտությունը։
11.11.2022
Օրենքի 47-րդ հոդվածի բովդանդակությունից ակնհայտ է դառնում, որ սույն հոդվածով բազմապատկվում են համայնքի սոցիալական աշխատողների պարտականությունները։ Ըստ էության, համայնքի սոցիալական աշխատողը, որի հիմնական ֆունկցիան պետք է լիներ դեպքերի հայտնաբերումն ու ուղղորդումը, և միայն այսպես կոչված պարզ դեպքերի վարումը, այս հոդվածով ամբողջ սոցիալական ոլորտի ծանրաբեռնվածությունը տեղափոխվում է համայնքի սոցիալական աշխատողի վրա։ Ռիսկը մեծ է, քանի որ համակրգի այս օղակը նորաստեղծ ու փխրուն է և պետական աջակցության բացակայության դեպքում հնրավոր չի լինի նրա կողմից այսքան պարտականությունների կատարումը։ Ստացվում է, որ երեխաների վերաբերյալ բոլոր դեպքերի վարումն իրականացնելու է համայնքի սոցիալական աշխատողը, իսկ ՄՍԾ-ին մնալու է միայն այն երեք կետով եզրակացություն տալ։ Առաջարկում եմ վերանայել այս մոտեցումը և մինչև նշյալ դրույթը Օրենքի նախագծում ամրագրելը քննարկել այն պատասխանատու նախարարության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ։