base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգով սահմանված են ավտոբուսների առկայությամբ մրցույթին մասնակցության  պահանջներ, որոնք սահմանափակում են տրանսպորտային պարկը թարմացնելու և երթուղիները նոր, ժամանակակից տրանսպորտային միջոցներով սպասարկելու հնարավորությունը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Անհրաժեշտ է վերանայել միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգը, դրանում սահմանել մրցույթի մասնակցության նոր պայմաններ, վերանայել գնահատման չափորոշիչներն ու երթուղիների սպասարկման ժամկետները։

Նախատեսվում է երկարաձգել, որը կխրախուսի խոշոր ներդրումները, քանի որ տնտեսվարողի կողմից նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման դեպքում հնարավորություն կտրվի նրան երթուղիների սպասարկումն իրականացնել երկարաժամկետ կտրվածքով։ Դրույթի սահմանումը կխթանի տրասնպորտային պարկի թարմացմանը, առավել բարձր դասի տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը։

Սահմանվել է հավաքայանի պահանջ, որի անհրաժեշտ է մեծ քանակով տրանսպորտային միջոցներով փոխադրումների անվտանգության բարձրացման տեսանկյունից և սահմանված է նաև ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցութային կարգում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգը։

Նախատեսվում է հայտ-պարգավորագրով մրցույթներին մասնակցության պայման, որի դեպքում կազմակերպությունները հնարավորություն կունենան տրանսպորտային միջոցները ձեռք բերել հաղթելու դեպքում։

Նախատեսվում է երթուղիների սպասարկման ժամկետը երկարաձգել և սահմանել 10 տարի, բարձրացվել է մրցույթի գնահատման անցողիկ միավորը՝ սահմանելով 40-ի փոխարեն 90։

Լրացվել է գնահատման նոր չափորոշիչ՝ արտադրման երկիրը։

Սահմանվել են ավտոբուսների նոր պահանջներ՝ մինչև 10 տարեկան և առնվազն 25 նստատեղ ունեցող, ինչպես նաև հավաքայանի պահանջ։

Նախագծով հաստատվում է հայտ-պարտավորագրի ձևը։

Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ոլորտի կարգավորում, բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավում, մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի կատարելագործում։

Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկման որակը բարելավելու նպատակով հնարավորություն կտրվի փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին մրցույթին մասնակցել հայտ-պարտավորագրով, իսկ հաղթելու դեպքում ձեռք բերել նոր, արդիական, հարմարավետ տրանսպորտային միջոցներ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կա

  • project.old_project_time.text

    18.11.2022 - 05.12.2022

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Transport

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1887

project.print.title

project.sentences.title

19.11.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի՝ 1. 1-ին ենթակետը հանել, հակառակ պարագայում կարելի է մտածել, որ ՀՀ-ում միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական և ամենամեծ խնդիրներից մեկը հանդիսանում է ոչ էլեկտրոնային ցուցատախտակի առկայությունը։ Կարծում ենք, որ ցուցատախտակները կարող են լինել ժամանակակից այլ տեխնոլոգիաներով արտադրված ինչպես նաև վստահ չենք որ մինչև 10 տարեկան բոլոր ավտոբուսները արտադրված են էլեկտրական ցուցատախտակով։

19.11.2022

2. 2-րդ ենթակետը անհրաժեշտ է հանել, կարծում եմ, որ նախագծի հեղինակները պատկերացում չունեն թե ինչպիսին կարող են լինել ներկայումս աշխարհում կիրառվող տոմսերը, պատճառը հանդիսանում է մինչ այժմ ՀՀ-ում տոմսային համակարգի ներդրման բացակայումը (չնայած՝ ՀՀ օրենսդրությամբ ուղետոմսի առկայությունը պարտադիր է) և համապատասխան մասնագետների ոչ արհեստավարժ լինելը։ Սահմանված է «ուղետոմս» թե այն ինչպիսին կլինի ինչ պարտադիր է մանրամասնել, նամանավանդ որ սույն կարգի կարգավորման առարկա չի հանդիսանում։

19.11.2022

3. Ամենակարևորը՝ եթե Հայաստանի Հանրապետությունը որոշել է միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրաված տրանսպորտային միջոցների համար սահմանել տարիքային սահմանափակում և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում բացառել միկրոավտոբուսների շահագործումը, ապա պարտավոր է այն ընթանրացնել միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների վրա, ներառյալ՝ այլ պետությունների փոխադրողներին, որոնք ՀՀ-ում պարիտետ հիմունքներով իրականացնում են միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ, հակառակ պարագայում ՀՀ փոխադրողները կատարելով մեծ ներդրումներ չեն կարող մրցակից լինել այլ պետության փոխադրողների հետ։ Նշվածը ապահովելու համար անհրաժեշտ է բանակցել և փոփոխություններ կատարել բոլոր միջազգային տրանսպորտային համաձայնագրերում և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում։ Նման կտրուկ փոփոխության արդյունքում հնարավոր է ամբողջությամբ ձախողվի ՀՀ փոխադրողների առկայությունը ՀՀ-ից և դեպի ՀՀ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում։ Արդյոք նախագծի հեղինակները ունեն պատկերացում ինչ արժեք ունի միջպետական ուղևորափոխադրումների համար նախատեսված նոր ավտոբուսը և արդյոք այն 10 տարվա ընթացքում լիարժեք կապահովի ամորտիզացոն մասհանումները։ Նման փոփոխությունների արդյունքում կավելանան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և ապօրինի ուղևորափոխադրումները, ոլորտը դարձնելով առավել անվերահսկելի։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text